ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ծանոթանում է մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին. պատվիրակություն է մեկնել ԱՄՆ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից պատվիրակություն է մեկնել ԱՄՆ` ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին, այս մասին Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով ներկայումս ուսումնասիրվում են աշխարհում գոյություն ունեցող միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում` փոքր մոդուլյար ռեակտորները:

«2023 թվականի հուլիս մասին ԱՄՆ է գործուղվել աշխատանքային խումբ, վերջինիս ներկայացվել են ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները, փոքր մոդուլյար ռեակտորները և դրանց վերաբերյալ զարգացումները: Աշխատանքները շարունակվում են տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման նպատակով»,- նշել է փոխնախարարը:

Հայաստանն ուսումնասիրում է նաև միջուկային ռեակտորներ արտադրող այլ երկրների, մասնավորապես` ռուսական, հարավ-կորեական, ֆրանսիական տեխնոլոգիաները:

«Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուղեցույցներին համապատասխան` նախատեսվում է Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագիր իրականացնող կազմակերպության ստեղծում, որը կիրականացնի նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը»,- հավելել է Հակոբ Վարդանյանը:

Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նոր էներգաբլոկը նախատեսվում է թողարկել 2036 թվականին, որը կփոխարինի գործող էներգաբլոկին:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել էր, որ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:
 
Վարչապետը 2023 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում ասել էր, որ Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ՝ ծանոթանալու մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular