Առաջարկում ենք լավագույն գործարքը՝ մեզ տվեք փող, զենք, և մենք գործն ավարտին կհասցնենք. Ուկրաինայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի հակամարտության մեջ ԱՄՆ-ի օգուտն այն է, որ Վաշինգտոնը պահպանում է իր զինվորների կյանքը, որոնք ստիպված չեն մասնակցել Ռուսաստանի հետ ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է Sputnik-ը։
«Մենք առաջարկում ենք լավագույն գործարքը համաշխարհային անվտանգության շուկայում. մեզ տվեք փող, զենք, և մենք գործն ավարտին կհասցնենք», - ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: