ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես այլևս ոչինչ չունեմ, քանի որ Ստեփանին չունեմ. անմահացավ անկատար երազանքը սրտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առանց Ստեփանի՝ 4 ամիս լույսը խավար է թվում, իսկ կյանքը կանգ է առել մեզ համար». 4 ամիս առաջ ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Ստեփան Առաքելյանի կորուստը հանգիստ չի տալիս ընտանիքի անդամներին: 

Նրա եղբայրը՝ Անդրանիկ Առաքելյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփանը զինվորագրվել է աշխարազոր ուժերում և մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, ջոկատի հրամանատարն էր: Թշնամու նախահարձակ գործողությունները, հրադադարի հաճախակի խախտումները հուշում էին, որ պատերազմը չի ուշանա:

«Դրա մասին գիտեր և Ստեփանը, հատկապես, երբ օր օրի ավելի էր սեղմվում Արցախի պաշարման օղակը, երբ միջազգային բոլոր կազմակերպությունները լուռ էին և մենք մնացել էինք մենակ: Ուժեղ տղերք ենք ունեցել, ովքեր կռվել են Արցախի պաշտպանությունն ամեն ինչից վեր դասելով, որ հայրենիքը հայկական մնա: Դրա համար էլ այսօր Եռաբլուրում ենք»,- ասաց Անդրանիկը: 

Առաքելյանների ընտանիքը Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղից է: Ստեփանն ամուսնացել էր 2014 թվականին: Ցավոք, երեխա չեն կարողացել ունենալ, հակառակ իր ու կնոջ՝ Անիի ցանկություններին: Անդրանիկն ափսոսում է, որ չվայելեց երեխա ունենալու բերկրանքը, իսկ Անին ամեն օր անիծում է պատերազմը, որ խլեց սիրելիին: «Ես այլևս ոչինչ չունեմ, քանի որ Ստեփանին չունեմ։ Ինձ մնացի միայն ես, առանց Ստեփանի»,- նշեց նա: 

Համատեղ շատ երազանքներ ունեին, բոլորն անկատար մնացին: Եղբայրն ասում է, որ վերջին շրջանում անընդհատ Արցախի ապագայի մասին էր խոսում, ոչ երբեք այն լքելու՝ պաշտպանելու: 

Ստեփան Առաքելյանը մարտական հերթապահությունն իրականացնում էր Շահումյանի շրջանի Չարեքտարի դիրքերում: Պատերազմից 2 օր առաջ նրա հերթափոխի օրն էր, պետք է իջներ:

Սակայն, ադրբեջանական զորքի կուտակումների պատճառով մնացել է զորքի կողքին: Կապի բացակայության պատճառով ընտանիքի անդամների հետ այդպես էլ չի հասցրել խոսել: Սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների ժամանակ այդ ուղղությամբ ծանր մարտեր են վարել: Ստեփանը վիրավորվել է դիրքում: Ստեփանակերտ տեղափախելու ճանապարհին մահացել...

Նրա զոհվելու մասին ընտանիքն իմացել է ավելի ուշ: «Մեզ ասացին ծանր վիրավորում է ստացել, և տեղափոխում են Ստեփանակերտ: Առանց ժամանակ կորցնելու դուրս եկանք րոպե առաջ նրան տեսնելու համար: Սակայն կես ճանապարհին կապ հաստատեցին մեզ հետ ու ասացին, որ արդեն զոհվել է: Դա մեր ընտանիքին ամենաուժեղ հարվածն էր»,- սեպտեմբերյան իրադարձությունները վերհիշում է Անդրանիկ Առաքելյանը: 

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, տարհանվում է Մարտակերտի վերին ենթաշրջանը: Ընտանիքն առանց ոչինի վերցնելու լքում է հայրենի Վերին Հոռաթաղը: Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո՝ մի քանի օր անց, նրանք ևս բռնում են գաղթի ճանապարհը: 

Շտապ օգնության մեքենայով Ստեփանի դին ևս տեղափոխվում է Հայաստան: Նրան հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նրա 2 եղբայրը խոստում են տվել՝ Առաքելյանների օջախում նոր Ստեփան պիտի վերածնվի: 

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular