ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


59-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել 36 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ

ՎԻԴԵՈ

Հունվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նույն օրն իրականացված ստուգողական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 59-ամյա տանտերը իրավապահներին է ներկայացրել 36 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։

Հունվարի 16-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ մեկ այլ տեղեկություն էր ստացվել։ Այս տեղեկության՝ Առատաշեն գյուղի բնակիչը տանը, հողամասում և կից օժանդակ շինությունում դարձյալ աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Քրեական հետախույզների ստուգողական միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվեցին։ 55-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել 97 գրամից ավելի մարիխուանայով փաթեթ։

Նույն օրը ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել նաև Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները։ Նրանք տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է չորացված զանգված։ Ստուգողական միջոցառումների արդյունքում տվյալները հաստատվել են։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 51-ամյա տղամարդու հողամասում զննություն է կատարվել, ինչի ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 38 գրամից ավելի մարիխուանայով զանգված։
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular