ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահը «Amnesty International»-ի քարտուղարի հետ խոսել է տարածաշրջանում հումանիտար վիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դավոսում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Amnesty International» կազմակերպության գլխավոր քարտուղար Ագնես Կալամարի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակին և առկա մարտահրավերներին: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են միջազգային իրավական նորմերի ու մարդու հիմնարար իրավունքների գերակայության հրամայականը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից կարճ ժամանակահատվածում տեղահանվածների աջակցության նպատակով իրականացված և նախատեսվող ծրագրերին և դրանց կյանքի կոչման ուղղություններին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ագնես Կալամարը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի և կազմակերպության միջև շուրջ երեք տասնամյակի արդյունավետ փոխգործակցությունը և պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում էլ ջանքեր ներդնել համագործակցության ամրապնդման ու ընդլայնման վերաբերյալ:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular