ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն կմոբիլիզացնի 90,000 զինվոր և կանցկացնի «սառը պատերազմի» ավարտից ի վեր խոշորագույն զորավարժությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսատլանտյան դաշինքը փետրվարին կանցկացնի լայնածավալ ռազմական զորավարժություններ, որոնք ամենախոշորը կլինեն «սառը պատերազմի» ավարտից ի վեր, նրանց նպատակը Ռուսաստանին զսպելն է։ Այս մասին գերմանական dpa գործակալությունը տեղեկացել է Բրյուսելում Դաշինքի բարձրագույն ռազմական ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։

Արևմտյան պաշտպանական դաշինքը ցանկանում է այդ նպատակով մոբիլիզացնել մոտ 90 հազար զինվոր։ Զորավարժությունները կկոչվեն Steadfast Defender: Մասնավորապես, կմշակվեն ազգային և բազմազգ ցամաքային զորքերի նախազգուշացման և տեղակայման հարցեր։

Միաժամանակ, փետրվարի կեսերին Բրյուսելում կկայանա նաև ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։

Ըստ dpa-ի՝ զորավարժությունների սցենարը ենթադրում է ռուսական հարձակում Դաշինքի անդամ երկրների տարածքի վրա, ինչը հանգեցնում է այսպես կոչված «Դաշինքի գործի» հայտարարմանը ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն։ Այս տեսակի վերջին խոշոր մանևրը տեղի է ունեցել 1988թ.:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular