ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային «թեժ» օրերը դեռ առջևում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես և կանխատեսելի էր՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական սպասվող իրադարձությունները նոր զարգացումներ են ստանում։ Վերջին մի քանի օրերին ականատես ենք դառնում այն փաստին, որ գեոպոլիտիկ գործընթացներն էլ ավելի են թափ ստանում՝ ներառելով նոր սեկտորներ, ինչն իր հերթին վկայում է, որ այս տարին ակնհայտորեն շատ բարդ է լինելու։

Ըստ էության, նախորդ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ բոլոր տարածաշրջաններում լարվածությունը նոր փուլ է թևակոխում՝ բացառությամբ, թերևս, Հարավային Կովկասի, որտեղ իրավիճակը և արձանագրվող զարգացումները սպասելի էին և սպասելի են նաև այս տարի։ Առաջին հայացքից գուցե տպավորություն ստեղծվի, թե Ուկրաինայում ռազմական գործողություններն ինտենսիվ բնույթ չեն կրում, բայց դրանք ընթանում են, և նախորդ տարվա բեկումն այն էր, որ Ուկրաինան տապալում է ռազմի դաշտում իր բոլոր նպատակները, ինչն անդրադառնում է հակամարտության շուրջ քաղաքական գործընթացի վրա, ինչպես նաև՝ ռազմական։

Հետևելով փորձագետների և վերլուծաբանների կանխատեսումներին՝ պարզ է դառնում, որ այս տարի տեսնելու ենք, որ Արևմուտքն այլևս չի ցանկանում սպառազինություն մատակարարել Ուկրաինային, ավելին՝ փորձելու է ինչ-որ հանգուցալուծման հասցնել այս հակամարտությունը։

Ի դեպ, այս ֆոնին ուկրաինական հակամարտությունն ավելի կանխատեսելի հակամարտություն է, քան այն զարգացումները, որոնք ներկայումս ընթանում են և դեռ կընթանան Մերձավոր Արևելքում․ այստեղ շատ ավելի ուշագրավ է Իրանի շուրջ ընթացող զարգացումները, հատկապես վերջին օրերին Պակիստանի հետ բացահայտ գործողությունների կիրառման պարագայում։ Վստահաբար կարող ենք փաստել, որ Ուկրաինային զուգահեռ, շատ ավելի թեժ, անկանխատեսելի ու լարված են լինելու զարգացումները Մերձավոր Արևելքում, որոնք ավելի վատթար տարածաշրջանային սցենարների հանգեցնելու մեծ ներուժ ունեն։ Այս ամենը պետք է դիտարկել ինչպես գլոբալ դիմակայության, այնպես էլ՝ առանձին դրվագների կոնտեքստում, քանի որ Մերձավոր Արևելքը մեծաթիվ առանձնահատկություններ ունեցող ու ամենաբարդ ռեգիոններից մեկն է, եթե ոչ՝ ամենաբարդը։ Այստեղ հիմնական մրցակցությունը ծավալվելու է աշխարհաքաղաքական երթուղիների ու դրանց հովանավորների միջև, սա լի է բազմաթիվ վտանգավոր սցենարներով։

Հատկանշական է այն, որ վերջին շրջանում մի տեսակ մոդայիկ է դարձել ցանկացած ռազմական գործողություն դիտարկել և մեկնաբանել «ահաբեկչություն կանխելու» ակտ, այս դրվագների հետ ակնհայտ բախվեցինք մի քանի դրվագով (Արցախում սեպտեմբերին տեղի ուենցածը, Իսրայելի հարվածը Գազա)։

Ըստ էության, այս տարի Հարավային Կովկասում տեսնելու ենք այն նույն գործընթացների շարունակությունը, ինչ նախորդ տարի, գերիշխող է լինելու հենց նույն տրամաբանությունը։ Եթե կարճ՝ ապա դա կլինի մոտավորապես այսպես․ ուժի սպառնալիք, ուժի կիրառում, բանակցությունների իմիտացիա, դիվանագիտական խաղ բանակցային գործընթացի շուրջ։ Նախորդ տարեվերջին արձանագրվեց, որ կողմերը շատ հարցեր են համաձայնեցրել ու մոտ են համաձայնագրի ստորագրմանը։ Այստեղ էլ թվում է, թե ամեն ինչ հասկանալի է, սակայն, եթե նույնիսկ այս տարի կողմերն ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն՝ սրանով հակամարտությունը չի ավարտվելու, քանի որ հակամարտությունը չի ավարտվել ժողովուրդների միջև, 100.000 արցախցի փաստացի մնացել է անտուն։ Սրանք հարցեր են, որոնք Հարավային Կովկասին ստիպելու են «եռալ»։ Բացի այդ, ինչպես երևում է, որոշ հարցեր համաձայնեցված են, որոշներն էլ՝ ոչ, սակայն կողմերը ցանկանում են ինչ-որ բան ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը ձգտում է դրան, քանի որ հույս ունի, որ դա որոշակի խաղաղություն կբերի տարածաշրջան, իսկ Ադրբեջանը ցանկանում է ամրագրել իր հաղթանակները և դա պարզ դարձավ նրա վերջին հայտարարության ժամանակ տիրաժավորած թեզերից։

Ինչ վերաբերվում է այս գործընթացում արտաքին ուժերին, որոնք այս կամ այն կերպ ունեն շահեր այս տարածաշրջանում, վերջիններս փորձում են միջամտել բանակցություններին և կազմակերպել հանդիպումներ, խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, Վրաստանի, ԵՄ-ի, ԵՄ առանձին երկրների ու ԱՄՆ-ի մասին է։ Եվ տպավորություն է, որ սա կշարունակվի մինչև անգամ մինչև փաստաթղթի ստորագրման օրը, բայց հակամարտության շատ հարցեր բաց են մնալու ու թելադրելու են հարավկովկասյան տարածաշրջանի անհանգիստ մթնոլորտը։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular