Թիվ 41 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում 33-ամյա Արամ Ա.-ն իր վարած MAN մակնիշի ավտոբուսով Մ. Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա Լյուդմիլա Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վարուժան Ազիզյանն ու պարեկ Հովհաննես Դողանյանը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 41 երթուղին: