ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Խաչատրյանին ցավազրկեցին ու անվասայլակով մտցրին դատարանի շենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քանի որ պարոն Խաչատրյանին անվասայլակով են բերում դատարան, շտապ օգնության մեքենայում արդեն իսկ ցավազրկում են նրան, քանի որ իր մոտ ցավեր են առաջանում այդ ընթացքում։ Այդ մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փատսաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ներերակային ներարկում պետք է կատարվի պարոն Խաչատրյանին, սակայն քանի որ նրա երակները բարակ են, խնդիր են տալիս, ուստի Գագիկ Խաչատրյանի ներկայանալու պրոցեսը երկարում է։

«Բայց ներարկվելուց հետո ներկայանալու է նիստին»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանի համար անհրաժեշտություն է Գերմանիա մեկնելը, սակայն թույլ չեն տալիս, որ մեկնի ու վիրահատվի, դրա համար էլ արդեն վերջույթները խնդիր ունեն, միայն անվասայլակով է տեղաշարժվում նախկին պաշտոնյան։

«Նույնիսկ հանձնաժողովային փորձաքննություն է արվել, ապացուցվել է, որ Գագիկ Խաչատրյանին շտապ վիրահատություն է պետք, բայց մի ստուգումից հետո ասում են՝ սպասեք, մի հատ էլ ստուգում անենք։ Մենք ՄԻԵԴ ենք դիմել՝ միջանկյալ միջոց կիրառելու համար, քանի որ անձի առողջության հետ կապված է խնդիրը։ Եթե անգամ կարողանում է կանգնել պարոն Խաչատրյանը, ապա ընկնելու վտանգ է առաջանում, քանի որ վերջույթներն ամբողջապես թուլացած են»,- ասաց Սարգսյանը։

Տեղեկացնենք, որ թեպետ ուշացմամբ, բայց շտապ օգնության մեքենան Գագիկ Խաչատրյանին հասցրեց դատարանի բակ, նրան անվասայլակով դատարանի շենք մտցրեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular