ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գայան ասել է՝ սիրեկան չունի, նա չի նշել, թե կույս է. պրոդյուսեր

ՎԻԴԵՈ

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Գայա Արզումանյանի սկանդալային հարցազրույցը նրան կրկին կանգնեցրել է քննադատությունների կենտրոնում:

«Ես 33 տարեկան եմ եւ կույս եմ: Իմ կյանքում տղամարդ կլինի այն ժամանակ, երբ կսիրահարվեմ: Նման բան դեռ չի եղել իմ կյանքում ու, կարծում եմ՝ չի էլ լինի: Ընտրյալս ամենակարեւորը պիտի լինի արցախցի: Այն, ինչ տեսնում եք հիմա, բեմական կերպար է: Ես շատ կուզեի տնից դուրս գալ կեդերով, առանց դիմահարդարման, բայց բեմի մարդ եմ ու չեմ կարող: Իսկ ելույթ ունենալիս բաց հագնվելը մարմնավաճառություն չէ: Ծնվել եմ ավանդապահ ընտանիքում եւ ադաթները պահող, ծնողներիս հարգող աղջիկ եմ». հարցազրույցի ընթացքում նրա հնչեցրած այս մտքերը բավականին բուռն քննադատությունների առիթ են հանդիսացել: Ավելի ուշ համացանցում հայտնվեց «Գայա՛, դու միշտ վուլգար ես, տկլոր ու այլանդակ շպարով, անգամ մազ ֆենելու գնալիս» վերնագրով նյութը, որտեղ հնչել էին անձնական վիրավորանքներ, անգամ անդրադարձել նրա ծնողներին:

Life.panorama.am-ը տարածված քննադատությունների եւ այժմ Գայա Արզումանյանի հոգեվիճակի մասին փորձեց խոսել երգչուհու հետ, սակայն նա հրաժարվեց անձամբ խոսել՝ ասելով, որ մեկնաբանություններ կտա իր պրոդյուսերը՝ Արայիկ Գաբաջյանը:

Մեզ հետ զրույցում Արայիկ Գաբաջյանը հայտնեց, որ հարցազրույցը փոքր-ինչ սխալ է մեկնաբանված.

«Նախ պետք է ասեմ, որ տվյալ հարցազրույցը սխալ է մեկնաբանվել: Հարցազրույցի ընթացքում լրագրողի կողմից անընդհատ հնչում էին հարցեր սիրեկանների մասին, ու տարօրինակ էր նրա պահվածքը, երբ եկել է երգչուհու հետ հարցազրույցի ու անընդհատ խոսում է նրա անձնական հարաբերություններից, հատկապես սիրեկաններից: Գայան էլ հարցազրույցի ժամանակ ասաց ես սիրեկան չունեմ եւ որեւէ մեկի հետ չեմ քնել, նա չի նշել, թե կույս է: Հենց այս մասն էլ վերցնելով՝ սկսեցին շահարկել այդ նախադասությունը: Ավելի ուշ, մյուս կայքը վերցրեց ամենասկանդալային հատվածներն ու նոր նյութ կառուցեց: Ես, իհարկե, հասկանում եմ, որ այդ ամենը արվում է դիտողներ ունենալու, շատ լայքեր հավաքելու համար, բայց ցավալին այն է, որ մեր կատարած շատ լավ գործեր նույն ակտիվությամբ չի լուսաբանվում ու նկատվում»,- պատմեց պրոդյուսերը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Առաջարկում ենք դիտել Գայա Արզումանյանի մասնակցությամբ Փոփ Արտ հաղորդումը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular