ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանն տեղեկացրել է Խորվաթիայի խորհրդարանի փոխնախագահին, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը չի նպաստում կայունությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անտե Սանադերի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են NEWS.am-ին, որ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահը, ով նաև հայ-խորվաթական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է, ինչպես նաև եվրոպական հարցերով կոմիտեի նախագահն ու խորհրդարանի այլ անդամներ։

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել են հայ և խորվաթ ժողովուրդների միջև բարեկամական կապերը, մշակութային ու պատմական ընդհանրությունները, որոնք հիմք են ստեղծել երկու երկրների միջև սերտ հարաբերությունների կառուցման, քաղաքական երկխոսության ընդլայնմանն համար։

Զրուցակիցներն անդրադարձել են վերջին շրջանում Հայաստանի և Խորվաթիայի միջև ակտիվ շփումներին, այդ թվում՝ նախորդ տարի Խորվաթիայում Դուբրովնիկ ֆորումին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությանն ու դրա շրջանակնեում կայացած քննարկումներին։ Ընդգծել են, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանով՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գործաընկերության ընդլայնման առկա ներուժը։

Երկուսեք կարևորվել է խորհրդարանական համագործակցությունը երկկողմ ձևաչափով, ինչպես նաև ակտիվ փոխգործակցությունը տարբեր բազմակողմ հարթակներում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում առկա փոխգործակցությանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, այս և ուղղություններով ԵՄ հետ համագործակցության հեռանկարները՝ ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներն ու ներկայիս իրավիճակը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերն ու հանրահայտ սկզբունքների վրա հիմնված տեսլականը՝ նշելով, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող ագրեսիվ հռետորաբանությունը չի վկայում փոխադարձ համարժեք հանձնառության մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած ՀՀ և միջազգային հանրության, այդ թվում՝ տարբեր խորհրդարանների հասցեական ուղերձներին, հնարավոր չեղավ կանխել ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումը, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ագրեսիվ քաղաքականության զսպման ուղղությամբ կոնկրետ գործողությունների կարևորությունը:

Որպես խաղաղության օրակարգի մաս և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման համապարփակ մոտեցում՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրին։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, նախարար Միրզոյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular