ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն ողջունել է Դունյա Միյատովիչի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով կազմած զեկույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքներով հրապարակած զեկույցի կապակցությամբ հունվարի 17-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ստրասբուրգում կայացած հանդիպմանը Եվրոպական Միության պատվիրակությունը՝ Միության և անդամ պետությունների անունից հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչությունից։

Հայտարարության մեջ ԵՄ-ն ողջունում է հանձնակատար Միյատովիչի հրապարակած զեկույցը։ Նշվում է, որ Հանձնակատարի դիտողությունները մատնանշում են ԵՄ կողմից ավելի վաղ արտահայտած որոշ մտահոգություններ՝ կապված սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունից և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակումից հետո ԼՂ հայության զանգվածային տեղահանման հետևանքով առաջացած չափազանց բարդ իրավիճակի հետ։

ԵՄ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը և փախստականների ու տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը:

Բացի այդ, ընդգծվում է, որ տեղի բնակչության մշակութային և կրոնական ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն:

ԵՄ հայտարարությանը միացել են նաև Ալբանիան, Անդորրան, նախագահող Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն և Սերբիան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular