ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2023-ին ոչ մարտական պայմաններում 83 մահվան դեպք է գրանցվել. ոչինչ չի փոխվել. Ժաննա Ալեքսանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե համեմատենք տարիներ առաջվա հետ բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի վիճակագրությունը, ապա նկատելի է, որ մահերի թիվն ավելացել է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսին ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ անցյալ տարի բանակում ոչ մարտական պայմաններում 83 մահվան դեպք է գրանցվել։ «Ոչ մի պատասխանատվության զգացում չունեն՝ վարչապետից սկսած մինչև նախարար»,-ասաց նա։

«Միայն այդ մահերը վկայում են, որ ոչինչ չի բարեփոխվում բանակում: 2020 թվականին մահվան 100 դեպք է եղել: Լավ կլինի, ո վարչապետը խոսի, թե ինչպես փրկել մարդկային կյանքերը: Քանի դեռ իրենք այսպիսի կեղծ, արդարանալու, մեղքը ուրիշների վրա բարդելու թեմայով են խոսում, պարզ է, որ ոչինչ չի փոխվելու: Պետք է իրենք ընդունեն, որ թերությունները շատ են, համակարգային փոփոխություններ են պետք:

Հուլիսին նույն զորամասում մեկ օրում երկու մահվան ելք արձանագրվեց: Մենք այդ ընտանիքներ այցելել ենք, դրանք հրաշալի ընտանիքներ են: Երկրորդ ընտանիքը շատ էր բորբոքվել եւ բարեկամներով գնացել էին զորամաս: Այն, ինչ ինքը պատմեց, թե այդ զորամասում ինչ էր կատարվում, ով ինչ էր անում, հետո պարզվեց, որ զորամասի հրամանատարն ընդհանրապես տեղյակ չէ այդ ամեն ինչից: Զորամասում սարսափելի իրավիճակ է եղել՝ անպատասխանատվություն, մեկը մյուսի վրա է բարդում, կարգուկանոնի իսպառ բացակայություն»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular