ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կվերակառուցվեն և կհիմնանորոգվեն 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տրվել 2023 թ. նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են` էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում, սեյսմիկ անվտանգության բարելավում, այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում, ածխաթթու գազի արտանետումների կրճատում, վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդհանուր առմամբ այս ծրագրով վերակառուցվելու և հիմնանորոգվելու են 6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել, որ շատ կարևոր և ծավալուն ծրագիր է նախատեսվում: Այսպիսով՝ կվերակառուցվեն Քանաքեռ-Զեյթունի թիվ 16, Դավթաշենի թիվ 20, Կենտրոնի թիվ 4, Շենգավիթի «Սուրբ աստվածամայր», Էրեբունիի «Սարի թաղ», Շենգավիթի «Նորագավիթ» պոլիկլինիկաները: Կվերակառուցվեն նաև Դավթաշենի հ. 59, Էրեբունիի՝ հ. 73, 72, 75, Ավանի հ. 56, Մալաթիա-Սեբաստիայի՝ հ. 78, 83, 79, 93, 94, 84, Նոր Նորքի՝ հ. 100, 101, 102, 103, 108, 120, 117, 118, Շենգավիթի՝ հ. 129, 133, Քանաքեռ-Զեյթունի հ. 157, Կենտրոնի հ. 3, 17, Աջափնյակի՝ հ. 46, 45, 39, 40, Արաբկիրի հ. 33 մանկապարտեզները: Կկառուցվեն Էրեբունիի հ. 67 և Շենգավիթի հ. 128, 142 մանկապարտեզները:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե ինչ փուլում է գտնվում մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հետ կապված աշխատանքները և արդյոք իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը: «Մենք արդեն ունենք մետրոյի Աջափնյակ կայարանի ամբողջական նախագիծը: Այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է»,-նշել է Երևանի քաղաքապետը և հույս հայտնել, որ համալիր փորձաքննություն իրականացնելուց հետո, ամբողջական նախագիծը կներկայացվի Ներդումային կոմիտեի հաջորդ նիստի քննարկմանը: Տիգրան Ավինյանի խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա հնարավոր կլինի նախատեսված չորս տարում մետրոյի կայարանը կառուցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular