ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեքենայում հայտնաբերված շուրջ 12 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների վարույթով 2 անձ կալանավորվել է. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2024թ. հունվարի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, Ճակատեն բնակավայրի մոտ, ոստիկանական հենակետում, առանձնապես խոշոր չափերով թմրանյութ իրացնելու կասկածանքով, կանգնեցվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենա, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 10 կիլոգրամից ավելի քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերոհիշյալ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ձերբակալվել են և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է որ ավտոմեքենայի խցիկում հայտնաբերված թմրամիջոցների նմանվող զանգվածի ընդհանուր քաշը կազմել է շուր 12 կգ։

Նշանակված փորձաքննության եզրակացությամբ դրանից շուրջ 4,6 կիլոգրամը հանդիսացել է «Մեթամֆետամին», 200 գրամը՝ «Հերոին» տեսակի թմրամիջոց։ Փորձաքննություն է նշանակված նաև՝ հայտնաբերվածից շուրջ 6,2կգ «Մարիխուանա» տեսակի, ինչպես նաև՝ «Ափիոն» և «Էքստազի» տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով։

Քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, նախնական պայմանավորվածություն ունենալով ԻԻՀ՝ քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ, հունվարի 11-ին մեկնել են հայ-իրանական սահմանի համապատասխան տեղանք, որտեղից վերցրել են պոլիէթիլենային երեք խոշոր փաթեթներով ԻԻՀ-ի տարածքից մաքսանենգ ճանապարհով փոխանցված թմրանյութերը, տեղափոխել դրանք ավտոմեքենայի խցիկ և հեռացել, սակայն ետդարձի ճանապարհին, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությունը) և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը)։

Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության ողջ շղթան պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular