ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես միայն Աստծուց եմ վախենում. մահացել է աղմկահարույց նամակ թողած դատապարտյալը

ԻՐԱՎՈՒՆՔ

Henaran.am- ի տեղեկությամբ այսօր երեկոյան «Արմավիր» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը:

Վաղը, ժամը 14.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:

 

Նշենք, որ սույն թվականի Հուլիսի 7-ին Հրաչյա Գևորգյանը վերաքննիչ քրեական դատարանում նամակ է նետել լրագրողների կողմ, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի մասին: նամակում Հրաչյան նաև հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, և  որի ընթացքում խոստացել է ավելի մանրամասն պատմել Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին: Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Գևորգյանի նամակի բովանդակությունը. 

Հարգելի լրագրողներ Ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ էտ ձևի էլ բառ-առ բառ գրեք, Դուք մի մտածեք իմ մասին, որ կարող ա վնասեն ինձ կամ ինձ նեղություն տան: Ես էտ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում ու ոչ էլ իրենց մառալնի նորա-նոր մտածված տանջանքներից, ինչը որ թուրքը չի անի, իրենք անում են , միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսեմ ու ոչ էլ քայլեմ: Եվ մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացայտվի այս բոլորը, այլ ինձ սովամահ են անում: ստեղ հարսը հեռախոսը չի: իրենց ստուկաչների մոտ, ամեն մեկի մոտ 3-ք. Հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: իսկ վաբշե բոլորի մոտ կա ու մեկի տեղը 2 հատ, ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և միհատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն: էտ որ հեռուստացույցով ցույց են տալիս դրանք էտ փչացած հեռախոսներն են : ամիսը 2 հատ փչացած հեռախոս  և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս էս, քանի հատ կուզես պահի: կամեռ կա որ շատալիս 40-50 հազար փող: հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպեռին, ամեն հարգը ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին: անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող օվ ուզումա գա մոտս շատ բան կա ասելու ու գրելու իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը Սեթրակ հարությունյանը, Սմբաթ Բուղլադարյանի թույնա, իրար հետ գործ ընկերներ են: ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեխտերը ջրի երես չլնի: հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելուու գրելու: էս պետը 10-ս. տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ: ինչեր որ արելա այստեղ բուլղադարյանը: էտ նույն բաները իրար հետ արել են երկուսով: հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում: և շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազինու պաշտպանին ամպայման ու ինչքան կարաք ա շուտ:

Ախպերս անունտ չեմ գրում, եթե ոնց գրել եմ, էտ ձևով էլ չտպագրեք: ուրեմ թաղես ինձ:  ուրեմ ես սխալվել եմ որ քեզ ախպեր եմ հարգել: ցավտ տանեմ դուխով գրի ու գրել տպագրել տուր: ես ոչ մեկից չեմ վախենում ու ոչ մի բանից: Ես միայն Ասծուց եմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանից ավելի վատ բաների մեչով եմ անցել: ընենց որ իմ մասին մտածելու բան չկա Ախպերս: Ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում: Աստված բոլորիս հետ: 

Ախպերս ես քո հետ կապնվեմ չկապնվեմ, էսի անես»: 

 
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չէր  կարողանում միայնակ տեղաշարժվել և հոգալ բնական կարիքները: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular