ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի ներդրումն Ադրբեջանում սպորտի ձևավորման և զարգացման գործում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Sportball24.com-ը գրում է, որ հայերն առանցքային դեր են խաղացել Ադրբեջանական ԽՍՀ-ում սպորտային հիմքի ձևավորման և զարգացման գործում։ Ցավոք սրտի, Ադրբեջանի իշխանությունների ներկայիս հայատյացությունն այնքան մեծ է, որ այդ մասին անգամ ամենաչնչին հիշատակումը հավասարեցվում է պետական ​​դավաճանությանը։

Հայկական հետքը հնարավոր է ջնջել ադրբեջանական դասագրքերից, բայց այն չի կարելի ջնջել պատմական հիշողությունից։ Հայերը մեծ ներդրում են ունեցել ադրբեջանական ֆուտբոլի, բռնցքամարտի, ըմբշամարտի և շախմատի զարգացման գործում։

30-ականների վերջին երկրի լավագույն բռնցքամարտիկը «ճանճերի» մեջ (այդպես էին անվանում ցածր քաշային կարգի ներկայացուցիչներին) համարվում էր ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, բաքվեցի Լևոն Թեյմուրյանը։

1945 թվականին Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ առաջին առաջնությունը։ Թեթև քաշային կարգում ամենաուժեղը բաքվեցի Արկադի Կարապետյանն էր, ով հետագայում՝ 1948 թվականին կրկնեց այդ նվաճումը: 50-ականներին բռնցքամարտի ռինգում փայլում էին Ռուդիկ Իոնեսյանն ու Միխայիլ Գրիգորյանը։ Իոնեսյանը միակ բռնցքամարտիկն էր Ադրբեջանից, ով 1956 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադայում դարձավ մրցանակակիր։

50-ականների սկզբին բաքվեցի թեթև քաշային Արտաշ Իշխանյանը միության լավագույն ազատ ոճային ըմբիշներից էր։ Նաև ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին ոսկե մեդալները Բաքու են բերել հայազգի Վյաչեսլավ Մկրտիչևն ու Սերգեյ Աղապովը։ Ադրբեջանցի աշխարհի առաջին չեմպիոնը եղել է ըմբիշ Արտեմ Տերյանը, ով այդ տիտղոսը նվաճել է 1953 թվականին: Արտեմ Տերյանը ծնվել էր Գանձակ քաղաքում, որն այժմ կոչվում է Գյանջա։ 1952 թվականին Արտեմ Տերյանը Հելսինկիի Օլիմպիական խաղերում դասական ըմբշամարտի ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։ 1953 թվականին Նեապոլում մասնակցել է դասական ոճի ըմբիշների աշխարհի առաջին առաջնությանը և դարձել այդ մրցաշարի հաղթող։ Եզրափակչում նա հաղթել է օլիմպիական չեմպիոն Իմրե Չոդոսին։ Արտյոմ Տերյանի ըմբշամարտի գորգի ընկերները՝ Արամայիս և Գեորգի Սայադովները մեկ անգամ չէ, որ Ադրբեջանին բարձրագույն մրցանակներ են բերել տարբեր խորհրդային և միջազգային մրցումներից։

Տարիների ընթացքում ուժեղագույն շախմատիստների թվում էին Էդուարդ Սարդարովը, Աշոտ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Մակարովը, Անդրեյ Առաքելովը, Կարեն Գրիգորյանը, Կարո Ասկարյանը, Ռաչիկ Թավադյանը, Ռոման Ակոպովը, Նոննա Ավանեսովան, Վիրջինիա Սարկիսովան և Անգելինա Սաակովան։ Հայտնի գրոսմայստերներ էին Վլադիմիր Բագիրովը, Վոլոդյա Հակոբյանը և համաշխարհային ճանաչված շախմատիստ, իրավամբ աշխարհի մի քանի տասնամյակների լավագույն շախմատիստ համարվող Գարրի Կասպարովը։

Պարույր Փարսադանովը, ով հետագայում դարձավ ադրբեջանական ֆուտբոլի տարեգիրը, մեծ դեր է խաղացել Բաքվի ֆուտբոլի զարգացման գործում։ Նա ծնվել է 1897 թվականին Շուշի քաղաքում և երկար տարիներ եղել է «Նեֆթյանիկի» (Նեֆթչիի) մարզիչը, և պատմության մեջ է մտել որպես Ադրբեջանական ԽՍՀ ամենահաջողակ մարզիչներից մեկը։ 1973 թվականին նա գրել է «Ադրբեջանի ֆուտբոլի խրոնիկա» գիրքը (սպորտի վաստակավոր վարպետ Պարույր Փարսադանովն իր գրքում խոսում է 1911 թվականից Ադրբեջանում ֆուտբոլի զարգացման մասին, ադրբեջանական ֆուտբոլի աստղեր Անատոլի Բանիշևսկու, Էդկարդ Մարկարովի, Սերգեյ Կրամարենկոյի մասին)։ Բաքվի «Նեֆթչի»-ն իր հաղթանակների համար պարտական ​​է Էդուարդ Մարկարովին, այդ լեգենդար ֆուտբոլիստը Բաքվի այդ ակումբում հանդես է եկել 1961-1970 թվականներին, որից հետո տեղափոխվել է Երևանի «Արարատ»։ Ըստ Transfermarkt պորտալի Էդուարդ Մարկարովը «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է Անատոլի Բանիշևսկու հետ միասին, երկուսն էլ ունեն 96-ական գոլ։ Սերգեյ Մելքումովն ու Ալեքսանդր Միրզոյանը ևս զգալի ներդրում են ունեցել ադրբեջանական ֆուտբոլում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular