ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ նույնիսկ սպառնում Բաքվին. Ոսկանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«Հնդկաստանը պաշտոնապես արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով հասցված իրանական հարվածներին, քանի որ պետք է զրո հանդուրժողականություն դրսևորվի ահաբեկիչների նկատմամբ։

Պատկերը սակայն ավելի լայն է և ավելի հետաքրքիր, որովհետև հարվածներին նախորդել էր Հնդկաստանի արտգործնախարարի այցն Իրան, իսկ դրա ընթացքում նաև քննարկվել էր հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի կարևոր բաղադրիչ իրանական Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքների ընդլայնման հարցը։ Այն պայմաններում, երբ իրանամետ եմենյան հութիները փաստացիորեն սահմանափակել են Կարմիր ծովով բեռների տեղաշարժը, հնդկական Հյուսիս-Հարավն էլ ավելի հրապուրիչ և արդիական է դարձել աշխարհի համար։ Իսկ իրանական Չաբահարի մրցակիցը պակիստանյան Գվադարն է, ուստի իրանական հարվածը կրկին բազմակողմ է աշխարհաքաղաքական առումով։ Ուղերձը շատ հստակ է և խորը՝ Կարմիր ծովն անվտանգ չէ, Պակիստանն անկայուն և ահաբեկիչներին իր տարածքում պատսպարող պետություն է, իսկ Թեհրանը հաշվի չի նստում նույնիսկ դրա միջուկային կարգավիճակի հետ, ուստի Հնդկաստանից սկսվող և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավն է դառնալու Հնդկական թերակղզին Եվրոպային կապող ամենակարճ և անվտանգ միջազգային ուղին։

Թուրանական «Միջին միջանցք» կոչեցյալն էլ այս ծրագրի հակոտնյան է, և Հայաստանի տարածքով դրա անցկացումը ուղղակիորեն հակասում է թե՛ հնդկական, թե՛ իրանական շահերին, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հնդկաստանը զինում է Հայաստանին, իսկ Իրանը՝ պարբերաբար նույնիսկ սպառնում Բաքվի բարբարոսական վարչախմբին և զգուշացնում Թուրքիային։ Հետևաբար Հայաստանի շահերից է բխում մի կողմ թողնել պատրանքները և քրտնաջան աշխատել ասիական այս երկու հսկաների հետ՝ դառնալու հենց Հյուսիս-Հարավի մասնակից և այս հարցում լրջագույն աշխարհաքաղաքական այլընտրանք արհեստածին Ադրբեջանին, որը դաշնակցում է Հնդկաստանի ախոյան Պակիստանի և Իրանի թշնամի Իսրայելի հետ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular