ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ եք այդքան վախեցած. Փաշինյանին ուղղված Լեւոն Քոչարյանի հարցին ՔՊ–ն աղմուկով արձագանքեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նիստում այսօր՝ հունվարի 17–ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչին  պատասխանելու փոխարեն Փաշինյանը սպառնալից տոնով պատգամավորին հորդորեց հիշել, թե որտեղ է գտնվում։

Լեւոն Քոչարյանը, մասնավորապես, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին «խայտառակ ագրեսիվ» հարցազրույցին եւ դրան Փաշինյանի «խեղճուկրակ» պատասխանին՝ հարց ուղղեց Փաշինյանին. «Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիեւը մերժում է։ Հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիեւը թո՞ւյլ է տալու  քեզ վերահսկել իր սպառազինությունները, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու»,– ասաց Լեւոն Քոչարյանը՝ նկատելով, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, եւ եզրափակեց. «Ինքդ էլ ես ձախողված»։

Մինչեւ այդ հանգիստ նստած ՔՊ–ականների շարքերում իրարանցում սկսվեց այն պահին, երբ Լեւոն Քոչարյանը «դու»–ի անցավ։ Հատկապես ակտիվ էր նստած տեղից աղմկում Վահագն Ալեքսանյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փորձելով կարգի հրավիրել պատգամավորներին եւ շտապելով պաշտպանել Փաշինյանին՝ Լեւոն Քոչարյանին հորդորեց կոռեկտ լինել «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի հետ խոսելիս»։

Մոտենալով ամբիոնին՝ Փաշինյանը Լեւոն Քոչարյանին հորդորեց պատշաճ պահել իրեն Ազգային ժողովում։ «Հակառակ դեպքում, կարծում եմ, առիթներ կունենանք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Հույս ունեմ՝ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»։

Արձագանքելով Փաշինյանին՝  Լեւոն Քոչարյանը հայտարարեց, որ ինքը հստակ հարց է հնչեցրել, որի Փաշինյանը պետք է պատասխաներ, մինչդեռ  «հազարավոր զոհերի եւ հայրենիքի կորստի ուղիղ պատասխանատուն» ինչ–որ հորդորներ է հնչեցնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular