Հուսով եմ՝ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի հռետորաբանության փոփոխությունը խաղաղության գործընթացը դիտավորյալ տապալելը չէ։
«Ես հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են դիվանագիտական տարբեր լեզուներով։
«Մեր անելիքն է, որ դիվանագիտական լեզուները համապատասխանեցնենք լեգիտիմությանը»,- ասաց նա։