ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ժիլետ

ՖՈՏՈ

Ժիլետի մասին առաջին իսկ հիշատակումը կապված է ֆրանսիական տոնավաճառային ծաղրածուների հետ: Նրանք էին, որ կրում էին անթև վերնազգեստներ, որոնք իրենց մայրենի լեզվով կոչվում էին «ժիլլեր»։ Ֆրանսիայում նույնպես կա այն կարծիքը, որ առաջին ժիլետը կարող արհեստավորի անունը եղել է Ժիլե։ Գոյություն ունի նաև այդ հագուստի թուրքական ծագման տարբերակը, քանի որ ժիլետ հիշեցնող «էլեք» կոչվող անթև հագուստը տարածված է եղել Թուրքիայում։ Բայց, ինչը կարելի է հաստատապես ասել դա այն է, որ աստիճանաբար հագուստի այդ տարրը գրավել է շատ ժողովուրդների ուշադրությունը երկար ժամանակ մնալով որպես զինվորականի հագուստի տարր։ Տարբեր ծագման պատմությունները բարդացնում են ժիլետի ծագման հստակ հայտնաբերման գործընթացը: Ենթադրվում է, որ Անգլիան կարող էր լինել այդ նորաձևության ծննդավայրը, որտեղ երկար տարիներ հագնում էին կոմզոլ, և որն էլ 18-րդ դարում փոխարինվել է ժիլետով: Բայց քանի որ ժիլետ բառն ավելի համահունչ է ֆրանսերենին, ընդհանուր առմամբ ընդունված է, որ Ֆրանսիան է ժիլետի հայրենիքը: Այնտեղ դա հագնում էին հարուստ մարդիկ, այն զարդարված էր գեղեցիկ ասեղնագործությամբ և թանկարժեք կոճակներով: Անգլիայում ժիլետը լրացվում էր թանկարժեք քարերից պատրաստված կոճակներով, փոստատարները նույնպես սիրում էին այն կրել  տաք մնալու համար, քանի որ երկար տարածություններ էին անցնում փոստ առաքելու համար:
Ժիլետի հանրաճանաչության գագաթնակետը եղել է Ֆրանսիայում հեղափոխության տարիներին, որտեղ այն կարելու համար օգտագործվում էր մետաքս և թավիշ։ Եվ միայն 19-րդ դարում է ժիլետը մտել Ռուսաստան, բայց սկզբում դա արգելված հագուստ էր, քանի որ խորհրդանշում էր հեղափոխական գործողությունները Ֆրանսիայում։ Կանայք առաջինն էին, որ սկսեցին ժիլետ կրել այլ հագուստի վրայից, իսկ մինչ այդ տղամարդիկ այն միշտ ինչ որ հագուստի տակից էին հագնում։ Այն ոչ միայն լրացնում էր գեղեցիկ հագ ու կապը, այլ նաև տաք էր պահում։ Արդեն
19-րդ դարում Եվրոպայում մոդայիկ էր ժիլետ կրելը, անգամ միանգամից մի քանի հատ էին հագնում։ Ժամանակի ընթացքում ժիլետի տեսքը որոշակիորեն փոխվել է։ Ինչպիսին ասես որ նա չի եղել՝ գծավոր, վանդակավոր, ծաղկային պատկերով, նույնիսկ վառ կարմիր: Բայց աստիճանաբար տղամարդկանց ժիլետի գունային սխեման ձեռք է բերել դասական ոճ՝ մոխրագույն, սև, շագանակագույն, իսկ նախկին վառը սկսել է գռեհիկ համարվել։ Փոխվել են ոչ միայն գործվածքն ու գույնը, այլ նաև բուն վզնոցը, ամրակները, գրպանների ձևն ու կոճակները։ Ժիլետը հարմար էր շղթայով ժամացույց կրելու համար, ժամացույցը դրված էր ինչպես ստորին, այնպես էլ վերին գրպաններում, իսկ շղթան ամրացվում էր կոճակին։ 20-րդ դարում ժիլետները դարձան ոստիկանների և անվտանգության աշխատակիցների համազգեստի անբաժանելի մասը և հայտնի դարձան նաև բայքերների շրջանում:  Վերջիններիս մոտ հատկապես նորաձև էր համարվում կոպիտ կաշվից կարված ժիլետը զարդարված տարբեր գամերով ու շղթաներով։
Այսօր ժիլետը տղամարդկանց և կանանց զգեստապահարանի տարր է։ Կանացի ժիլետները պատրաստվում են տարբեր երկարություններով և կտրվածքներով տրիկոտաժից, կաշվից, մետաքսից, անգամ մորթուց: Ավելի երիտասարդ է ջինսե տարբերակը: Նյութերի բազմազանության շնորհիվ ժիլետները հարմար են տարբեր եղանակների ու պայմանների համար։ Բացի դա ժիլետը կարելի է կրել հագուստի տարբեր տարրերի հետ և բավականին ոճային տեսք ստանալ։ Կինը կարող է այն կրել ինչպես երեկոյան միջոցառման ժամանակ, այնպես էլ գործնական միջավայրում, այն հարմար է քայլելու և սպորտով զբաղվելու համար։
Հարկ է նշել  ինտելեկտուալ խաղերի բազմակի չեմպիոն ինտելեկտուալ Անատոլի Վասերմանին, ում սիրելի հագուստը՝ ժիլետը, ուներ բազմաթիվ գրպաններ, որտեղ տեղադրում էր իր կարծիքով ամենաանհրաժեշտ իրերը։ Նման ժիլետի քաշը  9 կիլոգրամ էր։ Այսօր հագուստի այդ տարրի նորաձևությունը ոչ միայն չի անցել, այլ ճիշտ հակառակը՝ աննախադեպ աճ է գրանցել։ Ժիլետներ հաճախ կարելի է գտնել նորաձևության դիզայներների հավաքածուներում։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular