ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին հանձնեց դիրքը.Հետախույզի պատմությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլյան պատերազմից մեկ տարի է անցել, իսկ կորստի ցավն ու կսկիծն այսօր և միշտ ուղեկցելու են մեզ: Ոչ ոք չի մոռանա անձնուրաց մեր երիտասարդներին, նրանց սխրանքը հավերժ հիշվելու է: Չի մոռացվի նաև թշնամու վայրագությունը:

Ադրբեջանական «վարձու մարդասպանները» չխնայեցին անգամ ծերերին: Թալիշում նրանք գնդակահարեցին Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային՝ կտրելով նրանց ականջները, իսկ ակտիվ ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին փոխանցված բոլոր դիակների վրա կտտանքների և պղծման հետքեր հայտնաբերվեցին: 

Հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը նկատում է՝  մեր կողմից էլ միշտ չէ, որ գերիների նկատմամբ վերաբերմունքը լավ է եղել, բայց ի տարբերություն հակառակորդի՝ մենք դաժանությունը կանխել ենք:

«Դեպք գիտեմ, որ Ալավերդիում ՀԱԲ-ի տղերքը կարգի են հրավիրել իրենց ընկերներին, որպեսզի թշնամու նկատմամբ վատ վերաբերմունք չցուցաբերեն: Իսկ թուրքը երբ վայրենություն է անում անգամ խաղաղ բնակչի նկատմամբ՝ կողքից իրենց քաղաքացիներն են «թամաշա»  անում: Իրենք վայրենի են: Պետք է գիտակցենք, թե ում հետ ենք կռվում:

Հիշում եմ՝ մի թուրք մեզ մոտ գերի էր ընկել, վիրավոր էր, բայց մենք այնքան լավ էինք խնամում: Ես առանց ֆիլտրի «Ավրորա»  ծխախոտն էի ծխում, իսկ իրեն Ռուսաստանից եղբորս կողմից ուղարկած «Մագնա» ծխախոտն էի տալիս: Իրեն 1 ամսից փոխանակեցինք և կես տարի անց շրջապատեցինք մի հենակետ, որտեղից ինտեսիվ գնդացրի կրակոց էր ընթանում, այդ պահին մեկը գոռում է՝ «Վարդա՛ն կամանդիր, Վարդան կամադիր»: Դա իմ ծածկանունն էր: Հարցրի, թե ո՞վ է՝ պարզվեց այդ վիրավորն էր: Եկավ, թե իմ զինվորներին ասում եմ՝ եկեք հանձնվենք՝ չսպանվենք, ինքը լավ հայ է: Ես խոստացա, որ նրանց ոչինչ չի պատահի: Այդպես դիրքը հանձնեցին: Մենք ընդամենը մեկ կորուստ ենք այդտեղ ունեցել, այն էլ նախքան նրա հետ խոսելը: Այսինքն, նորմալ վերաբերմունքը հանգեցնելու է նրան, որ թուրքը կամ փախչի կամ՝ հեշտ հանձնվի: Օրինակ այս դեպքում մենք բազում զոհեր կտայինք, քանի որ շատ գրագետ պաշտպանություն էին կազմել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Վովա Վարդանովը:

Անի Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular