ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսությանը լրջագույն խնդիրներ են սպասվում. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գործող իշխանությունները ձախողել են հնարավոր բոլոր ուղղություններն ու ոլորտները, որը հնարավոր էր անգամ չձախողել։ Միակ ուղղությունը, որտեղ որոշակիորեն զարգացում և աճ է նկատվում՝ տնտեսությունն է։ Նիկոլ Փաշինյանն ու գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ սիրում են անընդհատ շեշտել Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները, ներկայացնել տնտեսության զարգացումը որպես իրենց ձեռքբերում։ Վիճակագրական ազգային կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,4 %-ով։ 2022 թվականից բարձր տնտեսական աճը շարունակվում է, սակայն այստեղ կա մի էական հանգանգամանք, որը ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն մտահոգվելու պատճառ կարող է լինել. ի՞նչ հիմքեր ունի այս տնտեսական աճը։ Տնտեսական աճի ամենամեծ խնդիրն է, որ այն պայմանավորված է արտաքին գործոններով։ 2022 թվականից սկսած հենց մեր տնտեսական աճի գերակշիռ մասն ապահովել են այդ գործոնները, դա հիմնականում եղել է ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում, երբ Հայաստանի դաշնակից պետությունը հայտնվեց պատժամիջոցների տակ, իսկ ռուսական ընկերությունների մի զգալի մասը տեղափոխվեց Հայաստան։ Ֆինանսկան միջոցների փախուստ տեղի ունեցավ, կտրուկ աճեց վերաարտահանումը և դրան մասնակցող հարակից ոլորտները։ Աճեց նաև ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները։ Քաղաքացիների մի հատված իր գումարները հանեց Ռուսաստանից՝ վախենալով, որ ռուսական բանկերում ունեցած իրենց խնայողությունների տնտեսական օգուտները չեն կարող օգտագործել։ Բիզնեսը և տնային տնտեսությունները փորձեցին դիվերսիֆիկացնել ակտիվները հատկապես պատժամիջոցներից հետո։ Արդյունքում գումարների մի մասը հորդեց Հայաստան և ոչ միայն, և հենց այդ հանգամանքն էլ զգալիորեն աճել է Հայաստանի տնտեսական ակտիվության վրա։

Մեկ այլ գործոն էլ, որն ապահովել է Հայաստանի տնտեսական աճը, ռուսաստանցիների զգալի ներհոսքն է Հայաստան։ Գրեթե երկու տարի նրանք եղել են Հայաստանում, իհարկե վերջին շրջանում ակնհայտորեն նկատվում է որոշակի նվազում։ Այդուհանդերձ ռուսաստանցիները Հայաստանում օգտվում են ծառայություններից, առևտուր անում, տնտեսական աշխուժություն ապահովում։

Մի քանի խողովակներով Հայաստանը ֆինանսական ներհոսք է գրանցել և ապահովել տնտեսական աճը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզապես չի խանգարել վերոնշյալ երևույթների դրսևորմանը, միևնույն ժամանակ ոչինչ չի արել այդ աճը որակականի փոխակերպելու ուղղությամբ, մինչդեռ կարող էր լուրջ նախաձեռնությունների արդյունքում այդ աճն ավելի որակական դարձնել հետագայում տնտեսական խնդիրներից և տուրուլենտ դրսևորումներից խուսափելու համար։
Ներկայացնելով իրեն որպես հակառուսական ուժ, իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախորդ երկու տարիներին ավելի է խորացրել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից։ Նույնիսկ արտահանման դեպքում մեր արտադրողները նախընտրում են ռուսական շուկան, քան արտաքին այլ երկրների շուկաները, պարզապես տնտեսական կարճաժամկետ մոտիվներից ելնելով, որովհետև հայկական արտադրանքի հանդեպ կա մեծ պահանջարկ ռուսական շուկայում։ Այս ամենը չի կարող բացասական հետևանքներ չունենալ երկարաժամկետ կտրվածքով։

Ի դեպ Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանության ներկայացուցիչների կողմից անընդհատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները պատեհ անպատեհ ներկայացնելը որպես իրենց ձեռքբերում, հնարավոր է արժանանալ մյուս փաստերի դասին, քանի որ փորձը ցույց է տվել, որ նրանք ինչի մասին շատ խոսում են և հպարտանում, այդ ոլորտներում և հարցերում ցավոք ունենում ենք քաոս և կորուստներ։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մի առիթով անդրադառնալով ազգային անվտանգության վեկտորի փոփոխման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերին, նշել էր, թե վերջիններս մեղմ ասած կոմպետենտ չեն, չեն հասկանում, որ ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած նաև ռազմական, տնտեսական էներգետիկ անվտանգությունից և այլն, իսկ ազգային անվտանգության վեկտորը փոխելուց պետք է փոխել ոչ թե բաղադրիչը, այլ՝ ամբողջը։ Վեկտորի փոփոխությունը մեր դեպքում կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների, անխուսափելիորեն կանդրադառնա Ռուսաստանի Դաշնություն մեր արտադրանքի արտահանմանը, ընդհանրապես Ռուսատանից գազի մատակարարմանը և դրա արժեքին, իսկ դրա հետևանքները կարող են աղետալի լինել մեր պետության համար։ Ըստ Արշակ Կարապետյանի, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը գնա ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով, ապա Հայաստանը բնականաբար կկորցնի նաև ԵԱՏՄ շուկան։ Իսկ Հայաստանի համար կորցնել ԵԱՏՄ շուկան դա նշանակում է քաոսային իրավիճակ երկրի ամբողջ տնտեսության ոլորտում։

Վաղ թե ուշ ռուս–ուկրաինական պատերազմը դադարելու է, իսկ Եվրոպան օրերն ու ժամերն է հաշվում, որ կրկին առանց պատժամիջոցների կարողանա մուտք գործել Ռուսաստան, իսկ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են ռուս հայկական հարաբերություների վատթարացման համար։

Փաստացի, Ռուսաստանում իրավիճակը ցանկացած ուղղությամբ զարգանալու դեպքում, Հայաստանի տնտեսությանը լրջագույն խնդիրներ են սպասվում, իսկ գործող իշխանությունները և նրանց համապատասխան պաշտոնյաները որևէ կերպ կոմպետենտ չեն և չեն հասկանում, որ այսօրվա տնտեսական աճը վաղը կարող է վերակերպվել տնտեսական անկման և աղետի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular