ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում տղամարդը սպանել է ՀՀ քաղաքացուն, որպեսզի չվերադարձնի 1 մլն ռուբլի պարտքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի երկու բնակիչ բերման են ենթարկվել մեծ ֆինանսական պարտքի պատճառով ՀՀ քաղաքացու սպանության մեղադրանքով։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեն, գրում է krsk.kp.ru-ն։

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ Շախտյորսկայա-Սևերնայա փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել, ամեն ինչ սպանության մասին է վկայում։ Սպանվածը Հայաստանի 75-ամյա քաղաքացի էր, որը ողբերգությունից ընդամենը մի քանի ժամ առաջ պետք է հայրենիք մեկներ։

Քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ տարեց տղամարդը բուժման նպատակով Աչինսկ էր գալիս արդեն մի քանի տարի։ Սակայն գործը չի սահմանափակվել միայն հիվանդանոց ուղևորություններով. սիբիրյան քաղաքում նա ընկերներ է ձեռք բերել, որոնց տոկոսով գումար է տվել։ Պարտապաններից մեկը տեղի 55-ամյա բնակիչ էր։

Աչինսկի բնակիչը ՀՀ քաղաքացուն մոտ մեկ միլիոն ռուբլու պարտք է ունեցել. գումարը չվերադարձնելու համար տղամարդը նախկինում դատապարտված 36-ամյա ընկերոջն առաջարկել է միասին «հարցը լուծել»։ Նման «աշխատանքի» համար պարտապանը խոստացել է վճարել 50 հազար ռուբլի։

Երեկոյան կասկածյալները պարտքը մարելու պատրվակով պարտատիրոջը բերել են առանձնատուն։

Այնտեղ տղամարդկանցից մեկը վերցրել է փայտի կտորը և հարվածել հայի գլխին, որից հետո երկրորդ հարձակվողը նույնպես փայտով մի քանի անգամ հարվածել է տղամարդուն»,- հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Հարձակվողները նրան գցել են մայրուղու մոտ գտնվող փոսը, որտեղ տղամարդը մահացել է։ Կասկածյալներն այժմ կալանքի տակ են։ Հարուցվել է քրեական գործ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular