ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Ռուսաստան՝ քննարկելու գազային հանգույցը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի պատվիրակությունն այս շաբաթ կժամանի Ռուսաստան՝ քննարկելու գազային հանգույցի նախագծի մանրամասները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով էներգետիկայի նախարարության աղբյուրին։

«Այս տեսչական այցի արդյունքներով ակնկալվում է, որ կպատրաստվի ծրագրի իրականացման գործողությունների օրացույց և կարագացվի աշխատանքը»,- լրագրողներին ասել է աղբյուրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերին Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ նման հանգույցը կարող է հարթակ դառնալ այլ երկրներ, մասնավորապես՝ Եվրոպա գազի մատակարարման համար։

2023 թվականի նոյեմբերին ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան շուտով կարող են համաձայնության գալ հանգույցի ճանապարհային քարտեզի շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular