ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեոպոլիտիկ «լքյալը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իլհամ Ալիևի կողմից «խաղաղության օրակարգի» վերաբերյալ արված հայտարարություններից հետ ակնհայտ դարձավ, որ սա հերթական քաղաքական, տվյալ դեպքում՝ աշխարհաքաղաքական ռևերանսն էր, որով նա ապտակեց Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը բաց տեքստով խոսեց ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների մասին՝ այդ կերպ ցույց տալով իր իրական օրակարգը, իսկ Փաշինյանն՝ իր «խաղաղության խաչմերուկին», մնաց լքյալի կարգավիճակում։

Ըստ էության, Ալիևի հայտարարությունները վերլուծելիս ամեն ինչից առաջ պետք է հաշվի առնել, որ գործ ունենք ոչ թե Ադրբեջանի, այլ թուրքական պրոյեկտ, Թուրքիայի ստեղծած Ադրբեջանի հետ: Եվ այն, ինչ հայտարարում է Ալիևը, ոչ թե Բաքվի տեսլականն է, այլ թուրքական հին ու մեծ երազանքի նոր մարմնացումը:

Աներկբա է, որ Մեղրին թուրքական թիրախում է, պատմական փաստ է: Այն, որ թուրքերն այս թիրախին մոտեցել են նորից և խոցելի հեռավորությամբ՝ Արցախը կորցնելու հետևանքն է, քանի որ միայն Արցախն էր թուրքերին աշխարհագրորեն հեռու պահում Մեղրիից: Ալիևը Մեղրիին մոտեցավ՝ նախ կրկնելով հայտնի պահանջը, բայց այս անգամ դա անելով Հայաստանի համար խիստ կարևոր և ուշագրավ մանրամասներով: «Նրանք առաջին հերթին պետք է Զանգիլանի և Օրդուբադի միջև եղած տարածքով մեզ անխոչընդոտ ճանապարհ տան: Ես մեկ անգամ ասել եմ, ուզում եմ ևս մեկ անգամ ասել՝ Ադրբեջանից Ադրբեջան բեռները և քաղաքացիները պետք է անցնեն ազատ՝ առանց որևէ ստուգման և մաքսային վարչարարության։Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է, որ ռուսական կողմն է ապահովելու անվտանգությունն ու վերահսկողությունն այդ 42-43 կիլոմետր տարածքի վրա, և այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Հայաստանը ցանկանում է խուսափել համաձայնագրի այս կետը կատարելուց։ Ռուս սահմանապահները Երևանի օդակայանում են, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին։ Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ նրանք կարող են լինել այդ վայրերում, բայց ոչ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհին»,– հայտարարել է  Ալիևը:

Ակնհայտ է, որ Ալիևի այս պնդումը քաղաքական խորը և հեռատես ռևերեանս է Մոսկվային, ավեին, սա ամենավտանգավորն է Հայաստանի համար, որ հիմա կարող է անել Ալիևը: Նա Արևմուտքի լռությունն ու աջակցությունը գնել է գազով և հիմա փորձում է վերահսկել Մոսկվային: Այն պարագայում, երբ Փաշինյան-Մոսկվա հարաբերություններն ամեն օրվա հետ ավելի խնդրահարույց են դառնում:

Այստեղ շատ պարզ է դառնում, որ պահանջված միջանցքում ռուսական կողմի վերահսկողության մասին Ալիևի հայտարարությունը նաև ցուցիչ է այն հանգամանքի, որ Բաքվում և Անկարայում «հաղթանակած ու անպարտելի» Ալիևն ու «թուրքական աշխարհի առաջնորդ Էրդողանը» գիտակցում են՝ առանց ռուսական գործոնի կամ Մոսկվայի հետ ուղիղ առճակատմամբ այս տարածաշրջանում Մեղրիում հարցերը չեն լուծվի: Թուրքական մեծ պլանի համար կարիք կա, որ Մոսկվան առնվազն չխանգարի: Սրան զուգահեռ Նիկոլն այս հանգամանքը չի կարևորում: Ամենավտանգավոր այս փուլում հրաժարվում է խնդրահարույց դաշնակցից՝ այդ խնդիրներն՝ առանց ավելի լուրջ կորուստների կարգավորելու եզրը գտնելու փոխարեն։

Ավելին, զգուշավորության ու մի քանի քայլանոց կոմբինացիայի փոխարեն Փաշինյանը նախընտրում է մեջտեղ բերել «խաղաղության խաչմերուկ» կոչվածը՝ իրականության զգացումը բոլորովին կորցնելով ու հաշվի չառնելով այն, որ Ալիևն ունի իր թուրքական մեծ հանձնարարությունը, ըստ որի՝ Փաշինյանի խաչմերուկն անգամ լուրջ չի դիտարկում:

Ամփոփելով՝ կարող ենք փաստել կարևորը․ միանշանակ է, որ քաղաքական շահ հետապնդելով՝ միտումնավոր պատրանքներ տարածողների և նրանց թակարդում հայտնված հայերի համար Ալիևն ամեն ինչ ձևակերպեց անգամ ավելի պարզ և ուղիղ. «Մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ, հետ քաշվել: Մենք մեկ քայլ իսկ չենք հեռանա ոչ 2021 թվականի մայիսի, ոչ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այդ սահմանը դեռ պետք է հաստատվի»։ Ռազմավարական և գերիշխող նշանակությամբ օկուպացված հայկական տարածքներից չհեռանալուց մինչև «պատմական ադրբեջանական հողերից» խոսելով 70-ականների քարտեզը մերժել՝ ամենը մեկ հիմք ունի՝ մշակվում է Հայաստանի տարածքի օկուպացիայի պլանը։ Իսկ իրավիճակի ողբերգականությունն այն է, որ «թշնամին այդ պլանն արդեն գործի է դրել և քայլ առ քայլ գնում է դրա իրագործմանը։ Իսկ Երևանի երկնքում ամեն օր նոր հռավարություն է լինում․ այլ կերպ ասած՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular