ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսում հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ ի՞նչ է հայտնի

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 51-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո հարևանը հեռացել է։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Քիչ անց պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին:

Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular