ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառուսական արշավը նոր թափ է հավաքում, Փաշինյանը նոր մեղավորներ է փնտրում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  Ադրբեջանի նախագահի՝ պատերազմի մասին սպառնալից հայտարարություններից հետո գործող վարչակարգի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր թափով են լծվել Ռուսաստանի դեմ քարոզչական արշավին: Տպավորություն է, որ պատերազմից հինգ պակաս Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ցանկանում են վերջնականապես մեր պետության «հաշիվները մաքրել»` Հայաստանը թողնել առանց դաշնակցի, դրանով էլ ավելի մեծ ազատություն տալ Ալիեւի ձեռքերին։ Մինչդեռ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում թերեւակի ջերմացում եւ կարծես կառուցողականություն էին նկատվում: Դրան նպաստեց, մասնավորապես, անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանի Պետերբուրգ մեկնելը։  

Սակայն հակառուսական արշավի նոր փուլի մեկնարկը տվեց Փաշինյանը՝ հանգստյան օրերին կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Ուշացումով անդրադառնալով Ալիեւի սպառնալիքներին՝ նա, առանց անուն տալու, փորձեց հնարավոր պատերազմի ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդել երրորդ երկրի վրա: Պարզ է, որ Փաշինյանի ակնարկը Ռուսաստանին էր վերաբերում: Ասաց, թե Հայաստանից ու Ադրբեջանից դուրս կան ուժեր, որոնք խանգարում են խաղաղության հաստատմանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի տարի է՝ հայտարարում է, որ  Փաշինյանն ու ու ինքը պայմանավորվել են Զանգեզուրի միջանցքի հարցով, ճիշտ է՝ Փաշինյանն ու ՔՊ-ականները մշտապես հերքում են, սակայն բնական է, որ չեն հաստատելու, ուղղակի մի հարմար պահի այդ խոստումը կատարելու են, ինչպես որ Արցախը հանձնեցին, ու փորձելու են նոր մեղավորներ կարգել, ինչի համար Փաշինյանն ու թիմն այս օրերին կարծես հող են նախապատրաստում: Մեղավորների մի ամբողջ շարան կա արդեն` նախկինները, ռուսները, գեներալները, հինգերորդ շարասյունը...

Արդեն իսկ ավանդույթ է դարձել, որ ամենասկանդալային ու հակահայկական մտքերը Փաշինյանը բարձրաձայնել է տալիս իր թիմակիցներին, որոնց խելքը չի բավականացնում դա չանելու համար: Այս անգամ էլ փաշինյանական քաղաքականության մտադրությունները գաղտնազերծեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նկարագրեց, թե ով է խանգարում տարածաշրջանի խաղաղությանը` շարունակելով Փաշինյանին` որն է այդ «երրորդ պետությունը»․ «Խաղաղության պայմանագրի մասով` այն կողմերի համար, որոնք ուզում են Ադրբեջանի վրա լծակ ունենան, Հայաստանի վրա լծակ ունենան, իհարկե, կուզենան առնվազն «լավ միջնորդ» լինել, որ իրենց լծակները երկու երկրների վրա ապահովեն»:

Իսկ ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անցավ ՌԴ-ի վրայով՝ ասելով, թե Ռուսաստանի երազանքների շարքից է Սյունիքում ինչ-որ բան վերահսկելը․ «Այնտեղ որեւէ կետ չկա, որ ռուսները պետք է գան, Սյունիքում ինչ-որ բան վերահսկեն, դա ցանկությունների, երազանքների շարքից է։ 9-րդ կետը նրա մասին է, որ Հայաստանը պետք է ճանապարհ տրամադրի ու պատրաստ է տրամադրել՝ մեր օրենսդրությանը համապատասխան։ Նոյեմբերի 9-ով կա մի կետ, որտեղ ՌԴ-ն ու Ադրբեջանն ինչ-որ բան պարտավորվել էին անել եւ արել են։ Չկա այդպիսի կետ, բոլոր այն կետերը, որոնք պարտավորվել էին անել, չեն արել։ 9-րդ կետում միջանցքի մասին որեւէ խոսակցություն չկա, խոսք է գնում ճանապարհների ապաշրջափակման մասին, սահմանների բացման մասին, ինչը ՀՀ-ի օրակարգն է մեծ հաշվով»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, որ ապաշրջափակվող ճանապարհների վերահսկողությունն իրականացվում է երրորդ երկրի սահմանապահների կողմից։

Թերեւս հակառուսական արշավի շրջանակներում է նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է հունվարի 21-ին հակապուտինյան ակցիա իրականացնել Երեւանում` Պուտինի ախոյան Ալեքսեյ Նավալնու աջակից, ՌԴ քաղաքացի Ռիչարդ-Ռոման Քինգին։ Հավաքը տեղի կունենա  Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular