Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանը Լոս Անջելեսում կներկայացնեն ցեղասպանական գործողությունները Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է որ նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ հունվարի 27-ին Լոս Անջելեսում կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցացիայի 35-րդ հոբելյանական տարեկան ժողովին:
«Ինձ համար մեծ պատիվ է որպես հիմնական բանախոս հանդես գալ, որտեղ կխոսեմ Արցախի ժողովրդի ցեղասպանության, մեր ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության, արդարության պաշտպանության և Արցախ անվտանգ ու արժանապատիվ վերադարձին նպաստելու ներկա իրավիճակի և հետագա ուղիների մասին:
Հունվարի 28-ին տեղի կունենա նաև հանրային հանդիպում Լոս Անջելեսի հայ համայնքի հետ, որի մասին կհայտարարվի առաջիկայում»,- գրել է Բեգլարյանը։