ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ա.Ռ Ալ-Նուայիմին ԱԽ քարտուղարի հետ զրույցում աջակցություն է հայտնել ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պատվիրակությանը՝ Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմի գլխավորությամբ:

ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԱՄԷ տնտեսական հարաբերությունների ինտեսնիվ զարգացումը, որի շրջանակներում 2023թ.-ի առևտրաշրջանառությունը հասել է 2,8 մլրդ դոլարի` արձանագրելով 185 տոկոս աճ՝ 2022թ.-ի համեմատ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Ա.Ռ Ալ-Նուայիմին աջակցություն է հայտնել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular