ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ինքնիշխանությունը բռնաբարվում է, իսկ իշխանությունը պնդում է, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ. Տիգրան Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի և ռեգիոնալ ապաշրջափակման մասին դրույթների առանձնացումն ու զուգահեռ գործընթաց տանելն ամբողջությամբ զրոյացնում է, այսպես կոչված, խաղաղության օրակարգի իրացումը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան աբրահամյանը։

Նա նշեց՝ եթե պարզ խոսենք, ապա խաղաղության պայմանագիրն իր մեջ 3 առանցքային հարց էր պարունակում՝ սահմանների ճշգրտում, ճանապարհների բացում՝ ապաշրջափակում և Արցախի հարց:

«Արցախի հարցը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը փորձեց լուծել ռազմական ճանապարհով, իսկ մյուս 2 դրույթների շուրջ ստեղծված հակասությունները փորձում են լուծել՝ դրանք պարզապես հիմնական փաստաթղթից հեռացնելով:

Ինչ է ստացվում: Մի կողմից ընթանում են բանակցություններ բարի ցանկությունների ու մաղթանքների մասին փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն ինչ-որ փուլում փորձելու է թանկ ծախել հասարակության վրա, իսկ զուգահեռ իրականությունում՝ բանակցություններն անկյունաքարային հարցերի վերաբերյալ կա փակուղային իրավիճակ»,-ասաց նա;

Աբրահամյանի խոսքով, սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում այդպես սպասված ու չարչրկված երկարաժամկետ խաղաղության ու կայունության մասին պետք է մոռանալ. «Իշխանությունը մի օր, ըստ քաղաքական նպատակահարմարության, խոսում է խաղաղությանը մոտ լինելու մասին՝ փափուկ բարձ դնելով հասարակության գլխի տակ, մեկ այլ իրավիճակում ստիպված է լինում խոստովանել իրականությունը՝ խոսում խաղաղության գործընթացի տորպեդավորման կամ գործընթացի վտանգման մասին:

Խաղաղություն բառը երբեք այսքան ոչնչացված չէր եղել՝ մի կողմից միջազգային դերակատարների լռությունը, մի կողմից՝ Ադրբեջանի ագրեսիվ դիրքավորումը, մյուս կողմից շարունակ ստեր ու կեղծիքներ հայաստանյան իշխանության կողմից, որոնք անընդհատ իրենց հետ նոր մարդկային և տարածքային կորուստներ են բերում:

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն աննախադեպ բռնաբարության է ենթարկվում, իսկ իշխանությունը շարունակում է պնդել, որ պետք է թուլանալ և հաճույք ստանալ:

Այս իշխանությունը հասարակության ոչ թե խաղաղության, այլ երկրի փլուզման համակերպմանն է տանում»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular