ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանում առավոտյան ժամը 7.20-ին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Աթենքի ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Արգոլիկ ծոցի կենտրոնում՝ Լեոնիդիո քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք և Աթենքից 97 կմ հարավ-արևմուտք։

Գեոդինամիկայի ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 14,5 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել են երեք հետցնցումներ՝ 2,5-ից 3,2 մագնիտուդով:

Ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular