ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պապիկյանը ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորավարժարաններից մեկը, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի հերթական շահառուների ատեստավորման գործընթացի կրակային փուլի ընթացքին։

Ատեստավորման հանձնաժողովի նախագահը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել կրակային փուլի արդյունքները և հաջորդ օրերին անցկացվելիք քննություններին վերաբերող մանրամասներ:

Նախարար Պապիկյանն ատեստավորման հանձնաժողովին հանձնարարականներ է տվել՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար, իսկ ծրագրի շահառուներին մաղթել հաջողություն՝ ընդգծելով ատեստավորման քննությունները բարեհաջող հանձնելու կարևորությունը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular