Լավրովն ու Իրանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են նոր համաձայնագրի նախապատրաստման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջպետական նոր համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, երկուշաբթի օրը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Նախարարները քննարկել են նոր միջպետական համաձայնագրի նախապատրաստման ընթացքը և երկկողմ համագործակցության մի շարք գործնական հարցեր առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական ապահովման և այլ ոլորտներում»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։