ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոստելեկոմ Հայաստան»-ի կողմից կառուցվող խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը ստացավ օժանդակություն Էկոնոմիկայի նախարարությունից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024թ.-ի հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի ունեցավ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում կատարվեց փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։ Ռոստելեկոմ Հայաստան ընկերությունը ծրագրին մասնակցեց Հայաստանում կառուցվող խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի շրջանակում։ Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ծրագրում։

Այս գերժամանակակից կառույցը  իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները Ռոստելեկոմ Հայաստան ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։

TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2,5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան և ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը  բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում կնքեցինք փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագիրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ։ Հաճելի է գիտակցել, որ Ռոստելեկոմ Հայաստան ընկերության խոշոր նախագիծը՝ Տվյալների մշակման կենտրոնի կառուցումը, դրական գնահատականի է արժանացել ՀՀ կառավարության կողմից՝ որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական առումով կարևոր նախաձեռնություն։ Տվյալների մշակման կենտրոնի կառուցմանն ուղղված հսկայածավալ աշխատանքները մոտենում են ավարտին և, վստահաբար, այն մեծ և դրական ազդեցություն կունենա Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման վրա։

Չափազանց գնահատելի է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում ներդրումներ կատարող կազմակերպությունների կողքին է, և այս օժանդակությունը շատ պարտավորեցնող է մեզ համար»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ռոստելեկոմ Հայաստան ընկերության տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է ք․ Աբովյանում և նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular