ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԾԿՀ օրակարգի նախագիծը որևէ կապ չունի «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերելու գործարքի հայտի հետ․ պարզաբանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պարզաբանում է տարածել ՀԾԿՀ առաջիկա նիստի օրակարգում ներառված 9-րդ կետի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ հունվարի 17-ին կայանալիք նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը:

Ստորև ներկայացնում ենք ընկերության պարզաբանումը․

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)  17.01.2024թ-ի նիստի օրակարգում ներառված «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նկատմամբ հսկողության փոխանցման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը մերժելու մասին որոշման նախագիծը վերաբերում է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ընկերություն) կողմից 29.08.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացված հսկողոթյան փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ հայտին: Նշված հայտով Ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին Ընկերության անուղղակի բաժնետեր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ՀԲԸ-ի (ՄՏՍ) կողմից Ընկերության անմիջական բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքմանը համաձայնություն տալու համար:

 

Նշված գործարքի համաձայենցման և, հետևաբար, գործարքի կատարման արդյունքում կրճատվելու էր Ընկերության բաժնետիրական շղթան՝ ապահովելով Ընկերության նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող ընկերության՝ ՄՏՍ-ի և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի միջև առավել արդյունավետ փոխգործակցություն և կորպորատիվ կառավարում: Ըստ էության՝ բաժնետոմսերի նկատմամբ սեփականթյան իրավունքի փոխանցումը լինելու էր խմբի ներսում կատարվող փոփոխություն, որի արդյունքում Ընկերությունը շարունակելու էր մնալ ՄՏՍ Խմբի անդամ և շարունակելու էր վերահսկվել ՄՏՍ-ի կողմից: Ինչպես տեղեկացանք ՀԾԿՀ-ի 17.01.2024թ-ի նիստի օրկարգից, նշված գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը ենթակա է մերժման:

Վերը նկարակգրված գործարքը որևէ առնչություն չունի Ընկերության կողմից 03.11.2023թ-ին ՀԾԿՀ-ին ներկայացրած հսկողության փոխանցման համաձայնության ստացման վերաբերյալ մեկ այլ հայտի հետ, որով Ընկերությունը խնդրել է համաձայնեցնել «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության կողմից Ընկերության միակ բաժնետեր «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու վերաբերյալ գործարքի կնքումը: Այս հայտը բավարարվել է ՀԾԿՀ-ի կողմից 15.03.2023թ-ի թիվ 397-Ա որոշմամբ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular