ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ 2-ամյա աղջնակ է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ 2-ամյա աղջնակ է մահացել

 

Այսօր՝ հունվարի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 ամսական երեխա:

Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ երեխան, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անգելինա Ե.-ն է, մի քանի օր առաջ է տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: 

 

Այս պահին հարազատները հավաքվել են հիվանդանոցի բակում և երեխայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին: 

Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular