ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա ակնհայտ ծաղր է՝ ուղղված հազարավոր կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, տուն ու տեղ կորցրած արցախահայությանը. Գևորգ Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Այ սա է ամենաիրական թալանը

ՀՀ արտաքին և ներքին պարտքը 2023թ. նոյեմբերի դրությամբ կազմում է ավելի քան 11,2 մլրդ ԱՄՆ դոլար։ Եթե ավելի ավելի պարզ. Հայաստանում 4 հոգանոց յուրաքանչյուր ընտանիք արդեն իսկ ունի 15. 000 դոլարի պետական պարտք, մեկ մարդու պարտքը կազմում է մոտ 3.600 դոլար։

Պարտք վերցնելը նորմալ պրակտիկա է բոլոր պետությունների համար, բայց կարևոր է, որ այն վերահսկվի և չհատի հարկաբյուջետային կարմիր գիծը՝ չգերազանցի ՀՆԱ֊ի հետ հարաբերակցության 60%֊ը(որը մեր պետությունն արդեն իսկ հատել է 2020թ. դրությամբ), հակառակ դեպքում այն խոչընդոտ է դառնում պետության զարգացման, տնտեսության և անվտանգության կայունության, արտաքին տնտեսական հարաբերություններում հետագա վստահության, երկրի բնակչության սոցիալ֊տնտեսական բարեկեցության համար։ Գումարը ճիշտ կառավարելու պարագայում այն պիտի տա դրական դինամիկա տնտեսական աճի, արտադրության խթանման, կարևոր ներդրումների տեսքով։

Եվ հատկապես Հայաստանը, լինելով սուղ նյութական ռեսուսների տիրապետող երկիր, պետք է կարողանա գումարի մեծ մասն ուղղել բանակի վերազինմանը, անվտանգության ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ֆինանսական կազմակերպությունների ու բանկային համակարգերի համալրմանը, ճարտարապետությանն ու ճանապարհաշինությանը, գիտության ու նոր տեխնոլոգիաների զարգացմանը, այսինքն ապահովել գումարի հետագա շրջանառությունը պետության ներսում։ Հակառակ դեպքում մեծ չափի գումարը վերածելով ընթացիկ ծախսի՝ այն դառնում է հնարավորության կորուստ, ավելին, վերածվում է ահռելի ֆինանսական բեռի, որն ավելի է աճելու տարեկան տոկոսների տեսքով։ Արտաքին ու ներքին պարտքի բեռը մնում է ինչպես պետության, այնպես էլ նրա ողջ բնակչության ուսերին՝ ամեն մի ընտանիքի ու անհատի համար վերածվելով դժվար կենցաղի և ծանր սոցիալական պայմանների տեսքով ժառանգության։

Ի՞նչ են ասում բոլոր ժամանակների թալանչիներին տասնապատիկ գերազանցած այս թյուրքակենտրոն թալանչիների խմբակի անդամներն ու իրենց լոկոմոտիվը. ասում են, որ այդ գումարները ծառայում են Հյուսիս֊հարավ ճանապարհի կառուցմանը։ Սա ակնհայտ ծաղր է ուղղված հազարավոր կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, տուն ու տեղ կորցրած արցախահայությանը, ֆինանսների պատճառով հետընթաց ապրող կրթությանն ու մշակույթին, առհասարակ երկրին եւ ժողովրդին։

Օր առաջ կանգնեցնելով մի ամբողջ պետության ու ժողովրդի ճակատագիրը խաղալիք դարձրած այս անկուշտներին՝ մենք ոչ միայն կբացենք իրական խաղաղության ճանապարհը, այլեւ իրական տնտեսական զարգացման ուղին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular