ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անիծված պատերազմ, անիծյալ հրդեհ. որդուն հուղարկավորեցին Եռաբլուրում, հորից դեռ լուր չկա...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ինչ սպասումներ ունեինք, ինչ տեղի ունեցավ». MediaHub-ի զրուցակից Կարինե Բալայանը նախքան բռնի տեղահանումն ապրում էր Մարտունու շրջանի նախ՝ Ներքին Ճարտար, ապա, 2020-ից հետո, հայրենի Հերհեր գյուղում։ 

Նախկին զինվորական ամուսնու՝ Սևակի ու 3 զավակների հետ ապրում էին երջանիկ կյանքով, սեփական քրտինքով վաստակում տան եկամուտն ու լուծում բոլոր կարիքները։ Մեծ ապագա էին տեսնում երեխաների մեջ ու սպասում էին առաջնեկի՝ Էդվարդի զորացրմանը։ «Բայց պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ ու փոխեց սպասումներս, Էդվարդից հետո կյանքը փոխել է իր գույները»,- ասում է Կարինեն։ 

Էդվարդ Սարգսյանը ժամկետային էր։ Մի քանի ամիս անց ծառայությունը շարունակել է պայմանագրային հիմունքներով։ 9 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց լայնամասշտաբ հարձակում։ 

«Էդոն մարտական հերթապահությունն իրականացնում էր Մարտակերտի շրջանի Նարեշտարի դիրքերում։ Հետախույզ դիպուկահար էր։ Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը հրամանատարության կողմից մարտական առաջադրանք են ստանում։ 811 դիրքի թիկունքային մասում պետք է հատուկ գործողություն իրականացնեին, սակայն, գիշերը նա՝ իր մարտական ընկերների հետ բեկորային վիրավորում է ստանում»,- պատմում է մայրը։ 

Վիրավորում ստացած զինծառայողներին Վանքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, թշնամին խոցում է նաև շտապ օգնության մեքենան, ցավոք, բոլորը զոհվում են։ 

«Նրա մահվան լուրից կյանքը կանգ է առել։ Ես էլ, ամուսինս էլ թևաթափ ենք եղել։ Էդվարդիս կորցնելուց հետո միայն հասկացա, որ Աստված իսկապես հատընտիր մարդկանց է իր մոտ տանում։ Այնքան բարի սիրտ ուներ տղաս։ Երբ արձակուրդ էր եկել մի քանի օրով, բլոկադայի մեջ էինք, ինքն է ժամերով կանգնել հացի հերթում։ Երկար սպասելուց հետո, երբ հերթը հասավ իրեն, գնեց, իսկ վաճառողը հայտարարեց, որ հացը վերջացավ։ Էդվարդը շրջվել է, որ գնա, տեսել է շարքի վերջում մի կնոջ` երեխայի ձեռքից բռնած։ Մոտեցել է կնոջը, ձեռքի հացը տվել նրան` ասելով. «Մենք տանը մի քիչ հաց ունենք, կդիմանանք»»,- հիշում ու արտասվում է Կարինե Բալայանը։ 

Էդվարդի մարմինը դիրքերից իջեցնելուց հետո եկավ Սարգսյանների ընտանիքի՝ Արցախը հարկադրված լքելու օրը։ Կարինեի ամուսինը՝ Սևակ Սարգսյանը որոշել էր, ամեն գնով որդու աճյունը տեղափոխել Հայաստան, հուղարկավորել հերոսների կողքին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Էդվարդը հասավ Եռաբլուր, բայց Սևակը չհասցրեց մասնակցել անգամ որդու հուղարկավորությանը»։ 

Սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստում էր նաև Սևակ Սարգսյանը, երբ տեղի ունեցավ պայթյունն ու հրդեհը։ Կարինեն ասում է, որ մինչ օրս ամուսնու մասին որևէ տեղեկություն չունեն, նա 21 անհայտների մեջ է, որոնց ինքնությունը դատաբժշկական փորձաքննության նույնականացմամբ չի հաստատվել։ 

Կարինեն կյանքի կրկնակի հարվածին այլևս չի դիմանում։ Նրան ապրեցնում են դուստրն ու կրտսեր որդին, որ ամեն օր հույս են տալիս, որ հայրը մի օր կվերադառնա...

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular