ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 խելացի հոգեբանական հնարքներ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ մարդիկ անլուրջ են վերաբերվում հոգեբանությանը և համոզված են, որ դա անօգուտ մի ուսմունք է, որն ուսումնասիրելը ժամանակի անիմաստ կորուստ է։ Սակայն իրականում հոգեբանություն կարող է օգնել ցանկացած մարդու էլ ավելի ինտեգրվել հասարակության մեջ և հասնել ցանկալի դիրքին, կան հոգեբանության նվազագույն գիտելիքներ, որոնք պետք է իմանա ցանկացած մարդ։ 

Հետևյալ 10 հոգեբանական հնարքները ձեր կյանքն ավելի հեշտ կդարձնեն և կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել բարդ իրավիճակներում:

1. Երբ մի խումբ մարդիկ ծիծաղում են, նրանք բնազդաբար նայում են այն մարդուն, ով իրենց ավելի հաճելի/մտերիմ է (կամ էլ ցանկանում են այդ մարդու հետ մտերմանալ):

2. Երբ նյարդայնանում եք, ծամոն ծամեք կամ էլ ինչ-որ բան կերեք: Սա կներգործի ձեր ուղեղի վրա, և դուք կհանգստանաք, քանի որ ուղեղը կարծում է, որ ձեզ չի կարող վտանգ սպառնել, քանի որ դուք ուտում եք:

3. Երբ ինչ-որ մեկը զայրանում է ձեզ վրա, իսկ դուք ձեզ հանգիստ եք պահում, սա նրանց ավելի կզայրացնի, սակայն հետո նրանք իրենց մեղավոր կզգան:

4. Երբ դուք ինչ-որ մեկին հարց եք տալիս, և նա կիսատ է պատասխանում, աչքի կոնտակտ հաստատեք նրա հետ և առանց մի բառ ասելու ուշադիր նայեք ուղիղ նրա աչքերի մեջ: Կարծելով, որ իր պատասխանը բավարար չէր, նա կշարունակի խոսքը:

5.Դեմքի էմոցիոնալ արտահայտությունները էմոցիաներ արթնացնելու եղանակ են: Այնպես որ, եթե ցանկանում եք ուրախանալ, մի լավ ժպտացեք:

6. Երբեք մի՛ ասեք կամ  գրեք ‹‹ես կարծում եմ›› կամ ‹‹ինձ թվում է›› արտահայտությունները. սա այսպես թե այնպես ենթադրվում է, իսկ դրանք օգտագործելով՝ տպավորություն է ստեղծվում, որ դուք այդքան էլ վստահ չեք:

7. Հարցազրույցներից առաջ պատկերացրեք, որ հարցազրուցավարները ձեր վաղեմի ընկերներն են, սա ձեզ կօգնի չլարվել, իսկ ջերմ և մտերմիկ մթնոլորտը նրանց էլ ձեր հանդեպ դրական կտրամադրի:

8. Մարդիկ ավելի հակված են ձեր փոքր խնդրանքը կատարելու, եթե ձեզ արդեն իսկ մերժել են մեկ այլ հարցում:

9. Մարդիկ դժվարությամբ են տարբերակում խելացիությունը ինքնավստահությունից: Այսպիսով, եթե նրանց թվում է, որ դուք գիտեք՝ ինչ եք անում, ապա նրանք անմիջապես ձեզ կշրջապատեն:

10. Փորձեք նկատել դիմացինի աչքերի գույնը հենց առաջին հանդիպման ժամանակ: Փոքր-ինչ երկար աչքի կոնտակտը մեծացնում է մարդկանց դուր գալու հավանականությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular