ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի ՊՆ-ն սպառնացել է վճռական պատասխան տալ Հյուսիսային Կորեայի ուղիղ սադրանքներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի Զինված ուժերը վճռական պատասխան կտան Հյուսիսային Կորեայի ուղիղ սադրանքներին։ Սեուլում դեռեւս ուսումնասիրում են տվյալները հունվարի 14-ին արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին։ Այս մասին հայտնել են Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունում։

«Լուրջ նախազգուշացում ենք անում սադրիչ գործունեության, ՄԱԿ ԱԽ բանաձեւերի խախտման հետ կապված, որոնք  արգելում են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաների օգտագործումը, կոչ ենք անում դադարեցնել այդ գործողությունները»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։

«Մեր զինված ուժերը ամրապնդում են Հյուսիսային Կորեայի հթրիռային սպառնալիքների ամերիկա-հարավկորեական ընդլայնված զսպման եւ դրանց արձագանքման գործնական պոտենցիալը։ ԶՈւ-ն ամրապնդում է ինքնուրույն պոտենցիալը, այդ թվում երեք առանցքների համակարգը»,- ավելացրել են նախարարությունում։ «Մեր բանակը ուշադիր հետեւում է Հյուսիսային Կորեայի գործողություններին։ Եթե Փհենյանը ուղիղ սադրանք իրականացնի մեր դեմ, մենք ջախջախիչ պատասխան կտանք «անհապաղ, վճռական եւ մինչեւ վերջ» սկզբունքի հիման վրա»,- նշել են գերատեսչությունում։

«Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի ներկայիս արձակումը լուրջ սպառնալիք է խաղաղությանը եւ կայունությանը Կորեական թերակղզում, վճռականորեն դատապարտում ենք այն որպես ակնհայտ սադրիչ պահվածք»,- հայտնել է Կորեայի Հանրապետության ԶՈւ Շտաբների պետերի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Չժունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular