ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում մշտապես ո՛չ միանշանակ են վերաբերվել բարձրաստիճան զինվորականության. Գևորգ Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Գևորգյանն իր ֆեսբուքյան էջում գրել է. 
 
Հայաստանում մշտապես ո՛չ միանշանակ են վերաբերվել բարձրաստիճան զինվորականության, մասնավորապես՝ գեներալիտետի ներկայացուցիչների մասնակցությանը քաղաքական գործընթացներին: Արմատավորված կարծրատիպերից է այն տեսակետը, թե զինվորականները պետք է միայն հրաման կատարող լինեն և ոչ թե խորանան այդ հրամանների բովանդակության, նպատակների, ինչպես նաև՝ իրական շարժառիթների մեջ: Այս կեղծ և շատ դեպքերում օրվա քաղաքական իշխանության կողմից տարածվող տեսակետը նպատակ ունի բանակի և այլ ուժային կառույցների ներկայացուցիչներին զրկել պետության մեջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ քաղաքացիական սեփական դիրքորոշում ունենալու և արտահայտելու, պատասխանատվություն կրելու իրավունքից:
Մինչդեռ համաշխարհային քաղաքակրթությունը տվել է հակառակը ապացուցող բազմաթիվ օրինակներ, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանը ներկայացնող մի շարք երկրներում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ զինվորականությունն ստանձնել է պետականությունը պահպանելու և վերականգնելու կամ սահմանադրական և անվտանգային նորմերից շեղում թույլ չտալու պատասխանատվությունը:
Այս առումով, իհարկե, ամենացայտուն օրինակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում գեներալ Շարլ Դը Գոլի քաղաքացիական և քաղաքական հստակ կեցվածքն էր: Վերջինս, չհամակերպվելով ֆաշիստական Գերմանիային ուղղակի սատարող, Ֆիլիպ Պետենի կառավարության կոլաբորացիոնիստական ռեժիմի վարած պարտվողական քաղաքականության հետ, ստեղծեց «Ազատ Ֆրասիա» հայրենասիրական շարժումը: Զուգահեռները մեր օրերի Հայաստանի հետ թերևս ակնհայտ են, ինչպես որ նույնքան ակնհայտ է, թե «զինվորականությունը չպետք է զբաղվի երկրի ճակատագրին վերաբերող հարցերով և միայն պետք է հրաման կատարի» տեսակետը, որ տարածում է այս թուրքակենտրոն իշխանությունը՝ սեփական աթոռը անսասան պահելու և Մեծ Թուրանի ծրագրի իրենց մասը ավարտին հասցնելու նպատակով։
 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular