ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան սրում է հակառուսական տրամադրությունները Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսատանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը թերևս ամենահակառուսական բանն էր, որ կարող էր իրեն թույլ տալ ռուս պաշտոնյան։ Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Զախարովան արել է հայտարարություններ, որոնք, ի դեպ, ոչ թե նպաստում են հայ-ռուսական հարաբերություններին, այլ ընդհակառակը լրջագույն վնաս են հասցնում։ Մասնավորապես, անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ռուս խաղաղապահների հասցեին հնչող քննադատություններին, Զախարովան ընդհանրապես ընկել է երազանքների գիրկը։

Գրիգորյանը հայտարարել էր, թե Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել ռուս խաղաղապահների աչքի առջև։ Փորձելով հերքել այս հայտարարությունները՝ Զախարովան ապակառուցողական և կործանարար է անվանել նման հայտարարությունները, ապա և հայտարարել, թե Արցախում էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Ավելին պնդել է, որ ռուս խաղաղապահներն իրականացրել են փաստաթղթերով իրենց վրա դրված բոլոր պարտականությունները և ապահովել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գրեթե ամբողջ կազմով գտնվում է Հայաստանում, լավագույն դեպքում երկու-երեք տասնյակ մարդ է մնացել և նույնիսկ համոզված ռուսամետների, հայ–ռուսական հարաբերությունների ջատագովների մոտ Զախարովայի նման պնդումներն ավելի քան անլուրջ և անհեթեթ կարող են թվալ։ Զախարովան նաև քննադատել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հայտարարությանը, թե Բրյուսելն ու Վաշինգտոնն ավելի մեծ լեգիտիմություն և հեղինակություն ունեն։ «Արևմուտքին հաճոյանալու ձգտման համար չարժե ընկնել ծայրահեղությունների գիրկը և աբսուրդի մեջ ընկնել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, չափի զգացողությունը կորցրել են, դա մեր չհասկացվածության հարցը չէ, նման դիրքորոշման մենք միայն սա չէ, որ տեսել ենք, սա Հայաստանի համար կարևոր հարց է»,- հայտարարել է Զախարովան։

Այն, որ Հայաստանի գործող իշխանություններն անում են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, որևէ կասկած չի հարուցում և առնվազն Ռուսաստանի ԱԳՆ-ի և ռուսական պաշտոնական շրջանակների պարտականությունն է հնարավորինս կանխել հակառուսականության դրսևորումները, այլ ոչ թե յուղ լցնել հենց այդ կրակին։ 

Լենա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular