ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ հայտնի գործիչները չեն լինի ԱԺ-ում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ապագա խորհրդարանը բաղկացած է լինելու 4 ուժից՝ ՀՀԿ, «Ծառուկյան» և «ԵԼՔ » դաշինքներ, ՀՅԴ: Խորհրդարանում հայտնվելու նախնական շեմը չեն հաղթահարել «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», Կոմունիստական կուսակցությունները և «Կոնգրես-ՀԺԿ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Այսպիսով խորհրդարանում չեն լինի բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, որոնցից շատերը նաև նախկին պատգամավորներ են:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով էին ներկայացված կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով թիվ 3 ընտրատարածքում հավաքել է 1346 ձայն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, ով թիվ 1 ընտրատարածքում հավաքել է 702 ձայն, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով թիվ 3 ընտրատարածքում հավաքել է 831 ձայն:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով էին ներկայացված կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, ով թիվ 1 ընտրատարածքում հավաքել է 755 ձայն, Հեղինե Բիշարյանը, ով թիվ 3 ընտարատարծքում հավաքել է 1621 ձայն, Իշխան Խաչատրյանը, ով թիվ 4 ընտրատարածքում հավաքել է 915 ձայն, Հովհաննես Մարգարյանը, ով թիվ 11 ընտրատարածքում հավաքել է 2140 ձայն:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակով առաջադրվել էին ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ,Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ վարչության անդամ, տնտեսգաետ Զոյա Թադևոսյանը, ով թիվ 2 ընտրատարածքում հավաքել է 264 ձայն, պատգամավորներ Արամ Մանուկյանը, ով ևս առաջադրված էր թիվ 2 ընտրատարածքում և հավաքել է 1128 ձայն:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձևավորվել է բոլորովին վերջերս, սակայն դրա կազմում եղած մի շարք գործիչներ ծանոթ են հասարակությանը, մասնավորապես դաշինքի գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, դաշինքի մյուս երկու առաջնորդներ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության փոխնախագահներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով թիվ 2 ընտրատարածքում հավաքել է 872 ձայն, «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը, ով թիվ 5 ընտրատարածքում հավաքել է 265 ձայն, «Ազատամարտիկների դաշինք» նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը, ով թիվ 7 ընտրատարածքում հավաքել է 2059 ձայն:

Ինչ վերաբերում է ՀԿԿ-ին, ապա այս կուսակցության համամասնական ցուցակում և տարածքային վարկանիշով առաջադրված պատգամավորների մեծ մասը հասարակությանն անծանոթ էր:

Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular