ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության օրակարգի տարաբևեռ պատկերացումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգում խաղաղության պայմանագրի կնքման հարցն առաջնային է դարձել։ Եվ նույնիսկ իրավիճակներ են եղել, որ թվացել է, թե ահա շատ շուտով խաղաղության պայմանագիրը կնքվելու է։ Օրինակ՝ 2022 թվականին թե՛ միջնորդ երկրների ներկայացուցիչների և թե՛ հայկական ու ադրբեջանական պաշտոնյաների կողմից խոսվում էր այն մասին, թե հնարավոր է՝ մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրը կնքվի։ Նույնպիսի իրավիճակ էր նաև անցյալ տարի, երբ սկզբից խոսվում էր, թե հնարավոր է՝ ամռանը կնքվի պայմանագիրը, իսկ որոշ ժամանակ անց արդեն ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե դա հավանական է մինչև տարեվերջ։

Փաստացի կողմերն արդեն երկու տարուց ավելի բանակցում են, առցանց տարբերակով միմյանց են փոխանցում պայմանագրի շուրջ իրենց առաջարկները, բայց դրա վերջնական ամփոփումն այդպես էլ չի ուրվագծվում։ Եթե գերիների վերադարձից հետո գոնե մի չնչին տպավորություն էր ստեղծվում, թե Ադրբեջանը փորձում է որոշակի կառուցողական մոտեցում որդեգրել, ապա այդ երկրից հնչող հրապարակային հայտարարություններն ամբողջապես ցրում են այդ տպավորությունը։ Օրերս հերթական ասուլիսում պատասխանելով հարցերին՝ Ալիևը որոշակի շրջանակներ գծեց, ինչն էլ պարզ ցույց է տալիս, թե ինչ տեսք ունեն Ադրբեջանի մոտեցումները։

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն։ Իսկ միջնորդների կամ երաշխավորների բացակայությունը վկայում է այն մասին, որ այդ պայմանագիրը կենսունակ չի լինելու, և Ադրբեջանը հիմքեր է ստեղծում հետագայում պայմանագիրը խախտելու համար, քանի որ դրանում երաշխավորների մեխանիզմ չի գործելու։ Մյուս կողմից էլ՝ այս պարագայում Ադրբեջանը հնարավորություն է ստանում պայմանագրում տարակարծություններ առաջ բերող դրույթներ կամ որոշակի բացեր ամրագրելու համար, որ հետագայում իր օգտին ծառայեցնի։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հայտարարում էր, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը 100 տոկոսով ամեն ինչ չի լուծի։ Ալիևն իր ասուլիսում ևս մեկ անգամ պարզ դարձրեց, որ Ադրբեջանը մտադիր է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։

Ադրբեջանի նախագահը մասնավորապես նշեց, թե Ջերմուկն ադրբեջանական քաղաք է, 1918 թվականին «ադրբեջանական հնագույն Իրևանը» փոխանցվել է Հայաստանին, իսկ 1920 թվականի ապրիլին խորհրդային կառավարությունն «Արևմտյան Զանգեզուրի» մի մասը հանձնել է Հայաստանին։ Այսպիսով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր հիմքեր է նախապատրաստում տարածքային պահանջների համար, իսկ դա ելնում է այն կանխավարկածից, որ Ադրբեջանը շահագրգռված է նոր ռազմական ագրեսիայի ձեռնարկմամբ։ Թերևս այս հարցի հետ է նաև կապված այն հանգամանքը, որ Ադրբեջանը հրաժարվում է 1975 թվականի քարտեզների հիման վրա դեմարկացիա իրականացնել և իր զորքերը հայելային կերպով հետ քաշել Հայաստանի տարածքից, որտեղ ներխուժել է 2021 և 2022 թվականներին։ Փաստացի սրանով ադրբեջանական կողմը հրաժարվում է նույնիսկ Փաշինյանի սիրելի Ալմա Աթայի հռչակագրից, ինչն էլ իր հերթին նշանակում է նաև հրաժարում Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից, քանի որ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում էին Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի նախագահի ելույթը ցույց տվեց, որ իրենք մերժել են հայկական կողմի այն առաջարկը, որ կարող են փոխանակվել անկլավներով։ Ավելին՝ Ալիևն ընդգծում է, որ անկլավները պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով, իսկ Հայաստանը պետք է ապահովի տրանսպորտային կոմունիկացիաներ դեպի ադրբեջանական գյուղեր։ Ադրբեջանի նախագահը նաև հաստատեց, որ ուժի մեջ է Մեղրիով անցնող արտատարածքային միջանցքի իրենց պահանջը՝ նշելով, որ այդ ճանապարհին Հայաստանի կողմից մաքսային վարչարարություն չպետք է իրականացվի։ Ընդ որում, Ալիևը սպառնում է, որ եթե Երևանը չհամաձայնի այս պահանջին, ապա Ադրբեջանը կշարունակի Հայաստանի շրջափակումը։ Բայց ուշագրավ է, որ այս հարցում, երբ խնդիրը վերաբերում է Հայաստանին պարտադրված պահանջներին, Ալիևը համարում է, թե միջազգային երաշխավորներ անհրաժեշտ են։

Մի շարք վերլուծաբաններ Ալիևի այս հոխորտանքները կապում են շաբաթներ անց Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, սակայն անկախ դրանից էլ պարզ են Ադրբեջանի ղեկավարի ձգտումները։ Լուրջ խնդիր է այն, որ Ադրբեջանի հավակնությունները այսքանով չեն սահմանափակվի։ Ու լուրջ վերլուծության կարիք ունի այն հարցը, թե ինչու են Ադրբեջանի հավակնությունները ժամանակի ընթացքում ավելի մեծ շրջանակներ ընդգրկում։ Պատասխանը պարզ է՝ քանի դեռ Բաքուն գործ ունի Փաշինյանի իշխանության հետ, փորձում է առավելագույն օգուտ քաղել։ Քանի որ Հայաստանը ղեկավարում են զիջողական տրամադրված ու դրսից եկող պահանջների հետ համակերպվող իշխանությունները, Ադրբեջանը կանգ չի առնելու։

Փաշինյանի համար ոչ թե Ադրբեջանին հակազդելու ու դիմագրավելու հարցն է առաջնային, այլ ադրբեջանական պահանջներն այնպիսի փաթեթավորմամբ ներկայացնելը, որ հասարակության կողմից ընդունելություն գտնի։ Ուստի, եթե հանրությունը չի ցանկանում, որ Ադրբեջանը շերտ առ շերտ կտրի ու տանի մեր պետականությունից, ապա առաջին հերթին պետք է փոխի բանակցողին և այնպիսի իշխանություն ձևավորի, որն ընդունակ կլինի բարձրացնել հանրային դիմադրողականությունը և տարբեր գործոնների համադրմամբ հակազդել հակառակորդի հավակնություններին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular