ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու ենք խոսում քնած ժամանակ. մի քանի հետաքրքիր փաստ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեպքերի մեծամասնությունում քնած ժամանակ մարդիկ պարզ արտահայտություններ են ասում կամ անիմաստ բառեր։ Այս ամենը սովորաբար մի քանի վայրկյան է տևում՝ չնայած կարող են հանդիպել նաև բավական երկար խոսակցություններ։ Սա կարող է տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով՝ դժվար օր ունենալու հետևանքով կամ այն պատճառով, որ խիստ մտահոգված ենք։ Հնարավոր է՝ այդ կերպ փորձում ենք արտահայտել այն, ինչ զգում ենք։ Սակայն պետք է հաշվի առնել, որ, եթե մեծահասակն ամեն օր խոսում է քնած ժամանակ, սա արդեն խանգարում է համարվում։ Այս մասին գրում է steptohealth.ru կայքը։ Քնած ժամանակ հաճախ խոսելու հիմնական պատճառը շարունակական սթրեսն է, մեծ լարվածությունն ու, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան հոգնածությունը։

Քնած ժամանակ խոսելը քնի խանգարումներից մեկն է։ Այն առանձնակի վտանգավորություն չի ներկայացնում ոչ բժշկական, ոչ հոգեբանական առումով։ Այս խանգարումն ունեցող մարդը որևէ անհարմարություն չի զգում։ Այն կարելի է նաև դիտարկել՝ որպես մարդու առանձնահատկություն, որն արտահայտվում է քնի ընթացքում։

Քնած խոսելը կարող է գրանցվել «արագ» և «դանդաղ» քնի ընթացքում։ Առաջին դեպքում քունն ուղեկցվում է առավել վառ և հագեցած երազներում։ Այս դեպքում խախտում է տեղի ունենում, և մի քանի վայրկյանով խոսակցություն ենք լսում։ Քնի այս մակարդակում սովորաբար մարդը հստակ է խոսում, կարող եք երկարատև մենախոսություն լսել կամ նույնիսկ երկխոսություն զրուցակցի հետ։ Երբ մարդ սկսում է խոսել «դանդաղ» քնի ընթացում, սովորաբար դժվար է հստակ բառեր լսել։ Բայց պետք է հաշվի առնել, որ այս բաժանումը խիստ պայմանական է, և ոչ միշտ է հնարավոր խոսքի հստակությամբ հասկանալ, թե քնի որ մակարդակում է գտնվում մարդը։

Եթե այս երևույթն առաջացել է 25 տարեկանից բարձր անձի մոտ և կրկնվում է շաբաթվա ընթացքում մի քանի անգամ, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը։ Քնած ժամանակ խոսելը կարող է կապված լինել վախի, էմոցիոնալ խնդրի կամ սթրեսի հետ։ Այս խնդրից ազատվելու գործում կօգնի այն ամենը, ինչ օգնում է հանգստանալ քնելուց առաջ.

  • տաք լոգանք,
  • հանգիստ, դասական երաժշտություն,
  • թեթև ընթերցանություն։

Հարկավոր է նաև խուսափել այն ամենից, ինչի հետևանքով կարող եք սկսել խոսել քնի ընթացքում.

  • ալկոհոլի կամ ըմպելիքի օգտագործում, որը կոֆեին է պարունակում,
  • ֆիզիկական վարժություններ երեկոյան ժամերին,
  • գրգռող բովանդակությամբ ֆիլմերի կամ նորությունների դիտում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular