ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Կադաստրի կոմիտեում էր․ տեղեկացել է՝ անշարժ գույքի քանի գործարք է կատարվել Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։

Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։

Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։

Կատարվել է կադաստրային քարտեզների ճշգրտում և համադրում օրթոֆոտոհատակագծերի հետ, միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների հստակեցում և մակնշում, ճանապարհների արտապատկերում ազգային գեոպորտալում։

Նախորդ տարվա ընթացքում թվայնացվել են 93 օբյեկտներ` ընդհանուր 701,669 կմ, 1 միջպետական, 12 հանրապետական և 80 տեղական ճանապարհներ։

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 35,8 տոկոսը ներկայացվել է առցանց):

Ընդլայնվել է առցանց տրամադրվող տեղեկությունների ցանկը, մշակվել են նոր տեղեկատվական փաթեթներ։ Ներդրվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը։

Նախորդ տարիների համեմատ Էապես ավելացել է maparmenia և e-cadastre.am հարթակների այցելությունների քանակը. Maparmenia՝ 2022թ․ 1,883, իսկ 2023-ին՝ 28,936: E-cadastre.am կայք 2022-ին այցելությունները կազմել են 855 հազար 708, իսկ 2023-ին՝ 1 մլն 159 հազար 406:

Ավելացել են նաև տեղեկատվության տրամադրման առցանց հարցումները (ինքնաշխատ պատասխան)․ եթե 2020-ին ստացվել է 3 հազար 203 առցանց հարցում, ապա 2023-ին՝ 43 հազար 199։

Իրականացվում է նաև ինքնակամ կառույցների հաշվառման գործընթաց, դրանք գույքային հարկման բազայում ներառելու նպատակով: Սա կնպաստի նաև համայնքների բյուջեների ավելացմանը:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի 220 հազար գործարք, ինչը 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով: Գործարքների թիվը նվազել է Երևանում՝ 6 տոկոսով: Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում Երևանում իրականացվել է անշարժ գույքի 60 հազար գործարք, 2022-ին՝ 64 հազար: Նշվել է, որ գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը: 2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում՝ 2022-ի 700 հազարի փոխարեն:

Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց նախորդ տարի հավաքագրվել է 7,5 միլիարդ դրամ, ինչն ըստ պատասխանատուների, աննախադեպ է:

2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10 հազար 121 բնակելի տարածք։ Այս առումով, վարչապետը նշել է. «Ընդ որում, վիճակագրությունը շատ հետաքրքիր է։ 2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար 364, 2022-ին՝ 6 հազար 463, 2023-ին՝ 10 հազար 121: Այսինքն`2018 թվականից 32 հազար 714 նորակառույց բնակելի տարածք է շահագործման հանձնվել։ Սա շատ հուսադրող թիվ է»:

Նախատեսվում է ընթացիկ տարում բարեփոխումներ իրականացնել ծառայությունների մատուցման, գրանցման ոլորտներում, մշակել տարածական տվյալների փոխանակման և ինտեգրման ռազմավարական փաստաթուղթ, իրականացնել տվյալահեն քաղաքականություն` քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրման նպատակով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular