Ուկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմի հայտարարում Ռուսաստանին․ Մեդվեդև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմի հայտարարում Ռուսաստանին, զգուշացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Այսպես է նա մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այցը Կիև՝ «անվտանգության պատմական համաձայնագիր» ստորագրելու համար։
«Հուսով եմ, որ մեր հավերժական թշնամիները՝ ամբարտավան բրիտանացիները, կհասկանան, որ պաշտոնապես՝ իրենց ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կնշանակի պատերազմ հայտարարել մեր երկրին»,- գրել է Մեդվեդևը՝ Տելեգրամի իր ալիքում։