ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման բաներ ասող մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը. Զախարովան արձագանքել է Սարգիս Խանդանյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը քննադատել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերն այն մասին, որ Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում միջազգային հեղինակություն ունեն, և դա լեգիտիմություն է ավելացնում դրանց։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում բանակցությունները միջազգային հեղինակություն ունեն, և դա լեգիտիմություն է հաղորդում դրանց: Գիտեք՝ Արևմուտքին հաճոյանալու համար ամեն դեպքում պետք չէ հասնել ծայրահեղության և անհեթեթության մեջ ընկնել: Ցավոք, նման բաներ ասող  մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը», - ասել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղության հաստատման այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը 2020-2022 թվականներին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների  շարքն է:

«Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ ուղղակիորեն կրկնօրինակել են դրանք, հիշեցնում եմ  նրանց, ովքեր խոսում են Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակների ավելի մեծ լեգիտիմության մասին, կա՛մ փոխել են դրանք՝ ելնելով իրենց պատեհապաշտական շահերից»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հենց եվրոպական հարթակներում՝ Պրահայում և Բրյուսելում, կայացած համաժողովներում ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ միանգամայն մոռանալով հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular