ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայուն զարգացումն ու ապագան. Ջոն Հարքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջոն Հարքերը պատասխանատու հանքարդյունաբերության և բազմաշահառու գործընթացների ոլորտի առաջատար միջազգային փորձագետ է: Նա Կանադայի «Քեյփ Բրետոն» համալսարանի նախագահն ու փոխռեկտորն էր։ 1999-2000 թվականներին Կանադայի կառավարությունը նրան խնդրեց ուսումնասիրել, թե արդյոք երկրի այն ժամանակվա ամենամեծ նավթային ընկերության ներկայությունն ու գործելակերպը սրում են Սուդանի քաղաքացիական պատերազմը: Նախկինում դոկտոր Հարքերը աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում (ԱՄԿ) և նախագահ Նելսոն Մանդելային խորհրդատվություն է տրամադրել Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալություն ստեղծելու հարցում:

Կայուն զարգացումն ու ապագան. Ջոն Հարքերի հարցազրույցի կարևոր դրվագները

Կայուն զարգացում ապահովելն ու պահպանելը մարտահրավեր է, որն այսօր մտահոգում է բազմաթիվ մարդկանց, հաստատությունների, բիզնեսների, համայնքների և կառավարությունների: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP 28) բացումից առաջ աշխարհի խոշոր հանքարդյունաբերական ընկերությունները ներկայացնող կազմակերպության՝ Հանքա- եւ մետաղարդյունաբերական միջազգային խորհրդի (ՀՄՄԽ) ղեկավարը խոսեց «3-րդ կատեգորիայի արտանետումների» մասին, որոնք ընկերության «մատակարարման կամ արժեքի» շղթայում են, այլ ոչ թե ընկերության վերահսկվող գործունեության արդյունք են:

COP-ի պատվիրակները համաձայնեցին, որ դա հուշում է, որ եթե այսօր ընկերությունները ցանկանում են զսպել կլիմայի փոփոխությունը եւ «կանաչ դառնալ», պետք է նայեն իրենց շուրջը, այլ ոչ միայն իրենց գործունեությանը: Իսկ կառավարությունն ու համայնքները պետք է օգնեն: Հակառակ դեպքում, կայուն զարգացում ապահովել հնարավոր չի լինի:

Կայուն զարգացումը պետք է ճանաչվի որպես բազմակողմանի ոլորտ. այն իրատեսական չէ, եթե դիտվի միայն մեկ տեսապակու միջով, որը բռնել է մեկ դիտող, այն էլ չափազանց երկար ժամանակ:

Կայուն զարգացումը մեզանից շատ է պահանջում, և դեկտեմբերին Երևանում հրապարակված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) Կայուն զարգացման զեկույցը ցույց է տալիս ուղղությունը:

ԶՊՄԿ-ն պարտավորվում է ստեղծել միջազգային և արդյունաբերական փորձին համապատասխան գործառույթներ:

Երբ կարդացի սա, անմիջապես հիշեցի առաջին անգամը, երբ այցելեցի Աբու Դաբի՝ նավթային հսկա Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) նստավայրը, որը վերջերս հաճախ էր հայտնվում համաշխարհային նորություններում, քանի որ գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը COP 28-ի նախագահն է:

Դեռ երբ համալսարանի նախագահ էի, մեր նահանգի՝ Նովա Սքոթիայի վարչապետը խնդրեց ինձ ուղեկցել իրեն Աբու Դաբիում ADNOC-ի գործադիր մարմնի հետ հանդիպմանը: Ուրախությամբ համաձայնեցի:

Հանդիպումը լավ անցավ, եւ ADNOC-ի գործադիր տնօրենը գոհունակությամբ տեղեկացրեց մեզ, որ ընկերությունը տարիների ընթացքում այնպես է բարելավել իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, որ լիովին համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին:

Իմ վարչապետը գլխով արեց՝ հավանություն տալով։ Ես մի քիչ առաջ գնացի եւ ADNOC-ի ղեկավարությանը հայտնեցի իմ համոզմունքը, որ ընկերությունը պետք է դիտարկի ոչ միայն միջազգային չափանիշներին համապատասխանելը, այլեւ նման ստանդարտներ մշակողի հիմնական դեր ստանձնելը:

Նույն միտքը ծագեց, երբ դիտարկեցի ԶՊՄԿ-ի հանձնառությունը կայուն զարգացման քաղաքականության և բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) շրջանակների արդյունավետ իրականացման նկատմամբ:

Իհարկե, ցանկացած նման պարտավորություն առաջնահերթ է դարձնում լավ պատրաստված աշխատուժը: Ինչը ԶՊՄԿ-ն հասկանում է՝ վերապատրաստման ժամանակակից կենտրոն ստեղծելով:

Միգուցե ԶՊՄԿ-ն և Հայաստանը պետք է համագործակցեն ԱՄԷ-ի հետ և քննարկեն ԶՊՄԿ-ի նոր ուսումնական կենտրոնի ստեղծումը, որը կարող է զբաղվել նոր տեխնոլոգիաների օգնությամբ Պատասխանատու հանքարդյունաբերության առջև ծառացած խնդիրներով:

Մի քանի տարի առաջ Ավստրալիայի հանքարդյունաբերության և օգտակար հանածոների ոլորտը հասկացավ աշակերտության կամ հմտությունների վերապատրաստման լուրջ «բարելավման» անհրաժեշտությունը:

Կառավարությունն արձագանքեց՝ տրամադրելով զգալի ֆինանսավորում՝ աշխուժացնելու գործող աշակերտական ծրագրերը և ստեղծելու նորերը: Բայց բնապահպանական, սոցիալական և կառավարման խնդիրները չներառվեցին, ինչը կարևոր բացթողում էր:

Հուսով ենք, որ ԶՊՄԿ-ի և «Մասդար»-ի հնարավոր համագործակցությունը, որն առաջարկվում է այս հոդվածով, և «միջազգայնությունը» կդառնա աշխարհի առաջատար և դրական ազդեցություն կունենա ընկերության, ոլորտի և մարդկության առջև ծառացած մարտահրավերների վրա:

Շարունակությունը՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular